Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես կամավորական խնդրում, ապա պետք է ասել, որ միայն Դասակցությանը չի մեղավոր։ Ոչ միայն Հ. Զավրիևն է գնացել Մ. Գիրսի[1] մոտ, այլ Մ. Պապաջանյանը, որը եղել է Ս. Սազոնովի[2] մոտ և նպաստել կամավորական գործին։ Քչերն են դեմ եղել այղ շարժմանը, որոնց թվում և ինքը։ Եվ եթե Մ. Պապաջանյանը միայն օգնել է, ապա Ս. Հարությունյանը և Ալ. Խատիսյանը հեղինակներն են եղել կամավորական շարժման։ Պատգամավորության[3] մեջ էլ Մ. Պապաջանյանն իր ձգտումներով ու գործելակերպով չի տարբերվել Հ. Քաջագնունուց: Սնղավորներ չփնտրենք, չափավորները միշտ էլ չափավոր չեն եղել։ Փոխադարձ մեղադրանքները վերցնել և խնղրին մոտենալ։ Ինչպե՞ս վերակազմել Ազգային խորհուրդը, ի՞նչ պրոպորցիայով։ Ես դեմ եմ Հայ ժողովրդական կուսակցությանը գերակշոող դեր տալուն։ Նա դեռ նոր է, բոլոր չափավորները նրա մեջ չեն։ Երբ նոր ընտրություններ կլինեն, թող ժողովուրդը որոշի իր վերաբերմունքը։ Երբ ես պերսոնալ ձևով էի առաջարկում կառավարությունը կազմել, ուզում էի, որ այս վիճաբանաթյունները չլինեին։ Ուժերի հավաքում կատարել առանց կուսակցական խտրությունների, իսկ Ազգային խորհրդի պրոպորցիան թողնել նույնը։


Նախագահն առաջարկում է թողնել քաղաքականության քննադատությունը և վերակազմության խնդիրը և զբաղվել գործնական հարցերով։


Հ Քաջազնունի. Անժամանակ է զբաղվել կուսակցական մրցմամբ ու քննադատությամբ։ Սա կուսակցական դիրքի ամրացում չէ, այլ անհրաժեշտության հասկացողության է, թե որ ճանապարհն ավելի օգտակար է ժողովրդին։ Ըստ էության համաձայն փնելով Խ. Կարճիկյանի հետ պետք է ավելացնեմ, որ ժողովուրդը դեռ իր քվեով չի ապացուցեի թե Դաշնակցությանը չի հավատում։ ճիշտ է ժողովուրղը դժգոհ է տիրող դրությունից, բայց դա դեռ փաստ չէ, թե մեղա–

  1. Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպանը։
  2. 1910-1916 թթ. Ռուսաստանի արտգործնախարարը։
  3. Խոսքը թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարելու նպատակով Ա. Խատիսյանի գլխավորությամբ Բաթում մեկնած պատվիրակության մասին է: