Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր համարում է միայն Դաշնակցությանը։ Իսկ թե օտարներն ում են հավատում, թույլ տվեք իրեն ասելու, որ միայն հավատում են Դաշնակցությանը, որովհետև նրան են ղեկավար համարում հայ ազգի քաղաքականության։ Վրացիներն էլ ավելի անհաշտ են դեպի հայ բուրժուաները։ Օսմանցիք էլ պարզ ասում են, որ եթե Դաշնակցությունը չլինի, չեն վստահի։ Դրա համար նա խոշոր դեր պիտի բոնի կառավարության մեջ։ Սակայն սա չի նշանակում, որ Հայ ժողովրդական կուսակցությունը չեզոքանալու է։ Ոչ, նա ևս խոշոր տեղ պետք է գրավի։ Դաշնակցությունն իր դիրքում պետք է մնա, քանի դեռ ժողովուրդը մեզ չի ազատել այղ բեռից։ Իհարկե, կառավարությունը ժամանակավոր է լինելու և չպիտի կարողանա սոցիալական հարցերով զբաղվել, որ այնքան վախենում է Ս. Հարությունյանը։


Ղ. Տեր-Ղազարյան. Ասում է իր կողմից, ֆրակցիան դեռ իր կարծիքը չունի այդ խնդրի մասին։ Այս անկախությունը մենք ընդունում <ենք> իբր մի բռնի քայլ, որ մեր ժողովրդի ստրկությունն է, այն էլ՝ տաճկական։ Այս հանգամանքը մի ծանր դրություն է ստեղծել մեր ժողովրդի համար, որին պարտավոր են ծառայելու բոլորը։ Անհրաժեշտ է կազմել կառավարություն, որ շատ մեծամեծ նպատակներ չդնի։ Թույլ ենք, պարտված ենք, բռնի ձևով ընդունել են տվել իրենց պայմանները և մենք չպետք է խուսափենք, այլ գործուն մասնակցություն ենք ունենալու։ Մեղավորներ չփնտրենք՝ մեղավոր են նրանք, որոնք մեղադրում են։ Հայ ժողովրդական կուսակցությունն ազատ չէ մեղադրանքից, պքարոնյ Մ. Պապաջանյանը շատ անգամ է ենթարկվել այդ քաղաքականությանը Միայն մեկին գիտեմ, որ հակառակ է եղել, դա Ստ. Մամիկոնյանն է։ Ագրեսիվ քայլեր են անում սովորաբար չափավոր տարբերը – սա ընդհանուր երևույթ է։ Ես էլ մեկն եմ եղել, որ հակառակ եմ հղել այս քաղաքականությանը, բայց ներկայումս ուժերի հարաբերությունն այնպես է, որ չի կարելի Դաշնակցությանը երկրորդական տեղ հատկացնել։ Եթե սի փոքր կուսակցությանը հանձնել, դա չի փրկի պատասխանատվությունից մյուսներին։ Այս պատասխանատու և սպասողական ժամանակում կառավարության մեջ մասնակցելու են բոլոր կուսակցությունները։ Հատկապես հարկավոր է սոցքիաւյ-դհմոկրատների մասնակցությունը, որը չպիտի խուսափի այս ծանր օրերին պա–