ղափոխվի Երևան և այնտեղ վերջնականապես կկազմվի ամբողջ կառավարությունը, քանի որ Երևանն իր տրամադրությամբ խոշոր դեր պետք է կատարի։
Ստ. Մամիկոնյանը գտնում է, որ կարիք չկա միայն երկուսին
հրավիրել։ Եթե անհարմարություններ կան, ավելի լավ է ամբողջը
Երևանում կազմել։
Հ. Քաջազնունի. Այդ երկու մինիստրությունը նա կազմել է
գործնական անհրաժեշտությունից դրդված։ Եթե Խորհրդի մեջ լինեն
այդ գործերը վարող լիազորներ, ինքը կարող է այդ երկուսին էլ չհրավիրել։
Ս. Հարությունյանն առաջարկում է մի մարդ ևս հրավիրել՝ ֆինանսական գործերը վարելու համար։
Ա. Երզնկյանը գտնում է, որ չի կարելի երեք հոգով կառավարություն
կազմել, քաղաքականաթյան վարել, չէ՞ որ կառավարությունն
ունենալու է իր դեկլարացիան, որ պիտի ջանա իրականության մեջ
մտցնել։
Հ. Քաջազնունի. Մեզ դեկլարացիա հարկավոր չէ։ Մեր դեկլարացիան հաշտության դաշնագիրն[1] է, որ պետք է իրագործել կյանքի
մեջ։ Այդ գործերից են նաև արտաքին և զինվորական գործերը։ Բայց
եթե հնար լիներ ամբողջ կառավարությունն այստեղ կազմելու, դարձյալ
պետք է ինքը կողմնակից լիներ ամբողջը Երևանում կազմելու։
Լ. Թումանյան. Ավելի նպատակահարմար է, որ հրավիրված
մարդիկ ժամանակավորապես վարեն մինիստրությունները, իսկ ամբողջը
կազմել Երևանում։
Ղ. Տեր-Ղազարյան. Մաս-մաս կազմելը չի կարող համաձայնություն
ստեղծել կուսակցությունների մեջ։ Երբ տիրող կուսակցությանը
չի հաջողվում կառավարություն կազմել, պետք է փոխել այն
սկզբունքը, որ առիթ է եղել այդ դրության <համար>։ Կամ լրիվ կառավարություն է լինելու, կամ չպետք է լինի, եթե չի կարելի փոխել դրան
խանգարող սկզբունքը և կազմել կառավարության, չէ որ անհրաժեշտ է
ունենալ դեկլարացիա։ Եթե չհաջողվի <կառավարության> լրիվ կազմ
- ↑ Խոսքը 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրի մասին է։