Անդրկովկասյան Հանրապետության լուծարման հետևանքով Կովկասի Հայոց ազգային խորհուրդը <1918 թ.> մայիսի 28-ի իր ժողովում, հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա, որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը և հիմնել Հայկական Դեմոկրատական Հանրապետություն։
Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատիվ
ունի այդ մասին հայտնել Ձերդ Գերազանցությանը և խնդրել այդ մասին տեղեկացնել Պարսկական կայսերական կառավարությանը։
Ձերդ Գերազանցությանը խնդրում ենք ընդունել մեր խորին
հարգանքների հավաստիքը։
Հաղորդագրությունն ուղղված է՝
Շվեդիայի թագավորական կառավարությանը
Ավստրո-Հունգարիայի կայսերական կառավարությանը
Օսմանյան կայսերական կառավարությանը
Բուլղարիայի թագավորական կառավարությանը
Իսպանիայի թագավորական կառավարությանը
Դանիայի թագավորական կառավարությանը
Հոլանդիայի թագավորական կառավարությանը
Գերմանիայի կայսերական կառավարությանը[1]։
ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 23, թ. 166։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ֆրանսերենից
№ 33
Հաղորդագրություն՝ Հայոց ազգային խորհրդի
և ՀՀ կառավարության՝ Թիֆլիսից Երևան
տեղափոխվելու մտադրության մասին
- ↑ Թվարկված պետություններին առանձին-առանձին ուղղված ծանուցումները
տես ՀԱԱ. ֆ. 200, ց. 1, գ. 35. թ. 1-10։