հրաժեշտը պետական կարիքների բավարարումն է։ Ամենից առաջ պետք է հաստատել փոստային-հեռագրային հաղորդակցության։ Երկրորդը կառավարության Երևան տեղափոխվելն է. մինչև այդ չիրագործվի, չի կարող իրավական դրություն ստեղծվել։ Դրա համար անհրաժեշտ է դիմել չորս պետություններին[1] և պահանջել ճանապարհի և հաղորդակցության բացում։ Իմ մեջ կասկածներ կան, որ գերմանացիները չեն ուզում մեր Երևան տեղափոխվելը։ Երրորդ՝ պետք է որոշել՝ ովքե՞ր են գնամ Երևան՝ կառավարությունից, Խորհրդից, ծառայողներից, որպեսզի նախօրոք պատրաստություն տեսնվի, եթե այլ ճանապարհ չլինի, Սանահինով գնալու համար։ Եթե այս 3-4 օրվա ընթացքում հնար չլինի գնալ, պետք է առաջարկել Արամին կառավարություն կազմել կոալիցիոն սկզբունքով՝ բայց ոչ պարտավորեցուցիչ։ Այս որոշումը գրավոր հայտնել Արամին՝ ուղարկելով նաև անկախության ակտը՝ Երևանում հայտարարելու համար։ Արտաքին գործոց մինիստրի մանդատը քանի որ տրված է Ա. Խատիսյանին, պետք է թողնել՝ նշանակելով Երևանում մի օգնական դրա համար։ Ունենալ այստեղ[2] դիպլոմատիական ագենտ, որը, փաստորեն, կվարի մեր արտաքին քաղաքականությունը, նույնպես մի ֆինանսական ագենտ և զինվորական ագենտ՝ գեներալ (Հ.) Հախվերդովը, որը կշարունակի դեմոբիլիզացիայի[3] գործը։ Ունենալ մի դիպլոմատիական ներկայացուցիչ նաև Գանձակում՝ դրամը և անհրաժեշտ իրերն այստեղից ուղարկելով։ Այսպիսով Երևանում կկազմվի կառավարություն՝ առանց օրենսդրական մարմնի։ Բայց գնալը որպեսզի հնարավոր դառնա, պետք է կատարել հետևյալ ակտերը՝ թողնել Գաղթականական խորհուրդն իբրև ընդհանուր հիմնարկաթյուն նախկին ֆունկցիաներով՝ թեկուզ անձնական կազմը փոխելով, իհարկե, անկախ Հայաստանի Խորհրդից, բայց ենթակա տեղական կամ Կովկասյան խորհրդին։ Խնդրել Վրաստանին, Ադրբեջանին, Շուլենբարգին[4] իրենց ներկայա–
Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/70
Արտաքին տեսք