Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Անտարբերության դեպի հայկական գավառները, միատեսակ քաղաքական անհացում[1] - չի ընդունվում


2. Հայաստանի անկախություն - ոչ-ոք չի ցանկանամ։


3. Ազգային խորհուրդը թողնել նույնությամբ - չի անցնում, 3 ձայն է ստանում։


4. Ի նկատի ունենալով Անդրկովկասյան միության քայքայումը՝ Ազգային խորհրդի կամ ժողովի կողմից ընտրվում է նոր մարմին, որին ժամանակավորապես հանձնվում է կառավարչական ֆունկցիաներ հայկական գավառների նկատմամբ (Տ. Բեկգադյան) - չի անցնում։


5. Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է ժամանակավոր կառավարություն (Ավ. Սահակյանի) - ստանում է 3 ձայն, նույնպես չի անցնում։


6. Ի նկատի ունենալով, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հրապարակումով լուծվում է Անդրկովկասյան անկախությանը, Հայոց ազգային խորհուրդը ժամանակավորապես իր վրա վերցնում է կառավարչական ֆունկցիաներ հայկական գավառների նկատմամբ (Լ. Թումանյանի) - ստանում է 7 ձայն և համարվում է ընդունված։


Ընտրվում է մի հանձնաժողով՝ Ս. Հարությունյան, Ստ. Մամիկոնյան, Լ. Թամանյան և Ա. Երզնկւան, Հայոց ազգային խորհրդի հետագա գործունեության ընթացքի և ներքին ստատուտը[2] կազմելու համար՝ երկու օրվա ընթացքում և մշակելու բանաձևերից բխող մանրամասնությունները։


Ս. Հարությունյան. Ի նկատի ունենալով, որ, շնորհիվ ստեղծված դրության և մի շարք պատճառների, Ազգային խորհուրդը չի վայելում ժողովրդի վստահությունը, վերակազմե| Ազգային խորհրդի կազմը։


Նախագահը պատասխանում է, որ միայն նոր համագումարը կարող է փոխել Ազգային խորհրդի կազմը։ Իսկ Ազգային խորհուրդը

  1. Ոչնչացում, վերացում։
  2. Կանոնադրությունը։