ցուցիչներն ունենալու Հայաստանում։ Կազմել ֆինանսական հանձնաժողով Թիֆլիսում՝ տնտեսական բանակցություններ վարելու, դրամ տանել այստեղից: Ռոճիկների չափն ընդունել վրացականը՝ 10, 20 տոկոս պակասեցնելով, տալ բնակարան Թիֆլիսից եկածներին։
Խ. Կարճիկյան. Երևան գնալու համար ինքն աշխատում է մի
փորձնական գնացք կազմակերպել օսմանցիների և գերմանացիների
միջոցով։ Գերմանական ներկայացուցիչը[1] խորհուրդ է տվել չգնալ Երևան մինչև Կ. Պոլսի բանակցությունների վերջանալը։
Ստ. Մամիկոնյան. Քաջազնունու առաջարկը կոալիցիոն
մինիստրություն կազմելու նկատմամբ անհաջող անցավ և ձգձգելը
դրական արդյունք չտվեց։ Այս երկու շաբաթվա ընթացքում տրամադրությունները փոխվել են, լքում է տիրել։ Կոալիցիոն սկզբունքը միանգամայն տապալված է։
Հ. Քաջազնունի. Խորհուրդը կոնկրետ բովանդակություն չի
մտցրել կոալիցիոն սկզբունքի մեջ. նա կարող է կառավարություն կազմել դաշնակցականներից ու չեզոքներից։
Սիր. Տիգրանյան. Սկզբունքները չեն կարևոր, այլ արտաքին
հանգամանքները, ճանապարհ չկա, դեռ վաղաժամ է Երևան տեղափոխվելը
մինչև կանոնավոր կապ չհաստատվի։ Կտրված արտաքին
աշխարհից, անտեղյակ անցուդարձերին՝ չենք կարող ուղիղ գծով ընթանալ։ Տեղական կարիքները թող հոգան այնտեղի մարմինները՝
առանց արտաքին ֆիրմայի։ Եթե կարիք կա, ուղարկել մարդիկ ինֆորմացիայի համար, կամ մարդիկ՝ լայն իրավունքներով վարչության
կազմելու և այլն։
Հ. Քաջազնունի. Այս դրությունն անհանդուրժելի է։ Ռուսաստանից
փաստորեն կտրված ենք, Վրաստանն ունի կառավարություն,
Ադրբեջանն ունի, մենք էլ ուզենք-չուզենք ունենալու ենք և այն էլ
Երևանամ։ Երկիրը չի կարոդ առանց իշխանության մնալ։ Չի կարելի
այս դրությունը երկար շարունակել, եթե չի կարելի Երևան գնալ, թույլ
տալ այնտեղ կառավարություն կազմելու։ Շուլենբուրգի կարծիքով՝
սպասելը լավ է, բայց գուցե դա մեզ օգտակար չէ։ Թեկուզ կառավա-
- ↑ Այսինքն՝ Շուլենբուրգը