Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միկոնյանը, Ս. Հարությունյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Գ. Տեր–Հարությունյանը, Խ. Կարճիկյանը, Ա. Երզնկյանը, մինիստր-նախագահ Ռ. Քաջազնունին։


<...> Նախագահ Ա. Սահակյանը տեղեկացնում է>. Շուլենբուրգը՝ գերմանական ներկայացուցիչը, իր հետ ունեցած տեսակցության ժամանակ հայտնեց, որ երեք հեռագրերը ստացվել են և հանձնվել (Ա.) Ահարոնյանին, իսկ պայմանագիրը Թուրքիայի հետ ժամանակին ուղարկված է։ Ուղիղ թելով խոսելու համար խոստացավ միջնորդել և հանձն առավ մեր հեռագրերն ուղարկել Կ. Պոլիս և Բեռլին։ Շուլավերի մասին խոսելիս հայտնեց, որ այժմ վտանգ չկա, կարող են աշխատանքները շարունակել, ինքը միջոցներ է ձեռք առնում ապահովության հաստատելու համար։ Երևանի ճանապարհի մասին հայտնեց, որ իրենք ցանկանում էին բաց անել և զորք էլ ուղարկեցին, բայց հրահանգ ստացան կանգնեցնելու և այժմ գերմանական զորքերը պիտի մնան մի մասը Վորոնցովկայի, մյուսը Սանահինի մոտ։ Այդ առթիվ բանակցություններ են սկսվելու Բաթումում. ցանկալի է, որ հայ ներկայացուցիչներ լինեն այնտեղ։ Բանակցությունները վարելու են գերմանական, բուլղարական և ավստրիական միսիաները, որոնք գտնվում են այժմ այնտեղ։ Լավ կլինի, որ տեսակցություն ունենաք նրանց հետ։ Բաքվի նկատմամբ գերմանական կառավարությունը որոշել է արգելել թուրքերի արշավանքը դեպի Բաքու և եթե ուզում եք նոր պատգամավորներ ուղարկել, խոսեք այդ մասին գերմանական զինվորական միսիայի հետ։ Կ. Պոլսից լուր չունի։ Կոնֆերենցիան կտևի երկու ամիս, կարևոր հարցեր են շոշոփվելա և ռուսաց իշխանության ներկայացուցիչն անպատճառ լինելու է այնտեղ։ Գալով մեր կառավարության Երևան տեղափոխվելուն խորհուրդ տվեց առայժմ սպասել մինչև ճանապարհների բացվելը։ <...>


IV. Հ. Քաջազնունու հայտարարությանը. Ինձ հանձնարարված էր <Հայոց> ազգային խորհրդի կողմից կառավարություն կազմել կոալիցիոն սկզբունքով։ Սակայն անցել է ավելի քան 14 օր, բայց իր բոլոր ջանքերն այդ ուղղությամբ հաջողությամբ չպսակվեցին։ Այս դրությունն այլևս չի կարող շարունակվել և պետք է անպատճառ կառավարության կազմվի և ես վճռել եմ կազմել, բայց ոչ կոալիցիոն, այլ