հետև քիչ ծախս կնստի, իսկ այս հանգամանքը շատ կարևոր նշանակություն ունի այս աղքատ ու փոքր գավառի համար։
Խ. Կարճիկյան. Ֆրակցիաները կյանքի ծնունդ են և ուզեք-չուզեք
պետք է հաշտվեք։ Իսկ ըստ էության Ստ. Մամիկոնյանի առաջարկը
չի տարբերվում մեր առաջարկից։ Ոչ-ոք դեմ չէ, որ կառավարությունը
քիչ մարդուց բարկացած լինի, բայց անպայման պետք է լիագորել
մեկին, որ արտաքին աշխարհի համար լինի կառավարության գլուխ,
իսկ մնացածներին ինքը հրավիրի պերսոնալ ձևով։
Առաջարկում է վերցնել կոալիցիոն սկզբունքը և հանձնել մեկին
կառավարություն կազմել պերսոնալ ձևով։
Այս առաջարկն անցնում է 6 ձայնով՝ 4-ի ձեռնպահությամբ (2
սոցիալ-դեմոկրատ, 1 սոցիալիստ-հեղափոխական և Ստ. Մամիկոնյան)։
Ճանապարհների բացման մասին.
Հ. Քաջազնունին հայտնեց, որ, քանի որ Սանահինի միջով ճանապարհ
չկա, ինքը մտադիր է ճանապարհվել Ակստաֆով[1], մանավանդ
որ Ադրբեջանի կառավարությունն ամեն աջակցություն խոստանում է։ <...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 269 շրջ., 272 շրջ.–273։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 45
«Հորիզոն» թերթը Հայոց ազգային խորհրդի կողմից
Հ. Քաջազնունուն անհատական սկզբունքով
կառավարություն կազմելու հանձնարարականի մասին