Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայոց ազգային խորհուրդը, վերաքննելով կառավարություն կազմելու հարցը, ձայների մեծամասնությամբ (սոցիալիստ-հեղափոխականների և սքոցիալ–դեմքոկրատների ձեռնպահությամբ որոշեց կազմել կառավարությունը ոչ թե կոալիցիոն սկզբունքով, ինչպես որոշված էր, այլ պերսոնալ սկզբունքով և հանձնարարեց Հ. Քաջազնունուն կազմել կառավարություն։


«Հորիզոն», 30 հունիսի 1918 թ., № 128։


№ 46

«Հայկական կառավարության խնդիրը»

վերնագրով խմբագրական «Հորիզոն» թերթում

28 հունիսի 1918 թ.[1]


Շաբաթներ են անցել այն օրից, երբ Հայոց ազգային խորհուրդը հանձնարարեց Ռ. Քաջազնանիին կազմել կաբինետ[2] և, սակայն, մինչև օրս էլ այդ կաբինետը դեռ կազմված չէ վերջնականապես։


Պատճառը շատ պարզ է այս անգամ, դա այն անորակելի սաբոտաժն է, որ ընձեռեցին հայկական իրականության մեջ գոյություն ունեցող կուսակցությունները։ Նրանք դրին անընդունելի, անհնարին և նույնիսկ անտրամաբանական պահանջներ և տվին իրենց պահանջներին ծանծաղամիտ արդարացումներ ու բացատրություններ և, այդպիսով, անհնարին դարձրին կազմել մի կոալիցիոն կաբինետ։


Այդ կուսակցություններից մեկը պարզապես հրաժարվեց այստեղ՝ Թիֆլիսում, իր համաձայնությանը ալուց[3] և կաբինետի մեջ մտնելուց, մյուսը ծիծաղելիության աստիճանի անհամեստ պահանջներ դրեց[4], իսկ երրորդը՝ այսպես կոչված Հայ ժողովրդական կասակ–

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. Հայոց ազգային խորհուրդը Հ. Քաշազնունուն կոալիցիոն կառավարություն կազմելու հանձնարարություն էր տվել 1918 թ հունիսի 7-ին։ Տես № 20 փաստաթուղթը։
  3. Խոսքը հայ սոցիալիստ-հեղափոխականների մասին է։
  4. Խոսքը հայ սոցիալ-դեմոկրատների մասին է։