Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցաթյանը, հավակնություն ունեցավ ինքը ղեկավարող, գերիշխող դեր կատարելու մի ձախողակի փորձ անել՝ պահանջելով, որ կաբինետ կազմողը Քաջազնանին չլինի, այլ մի ոչ դաշնակցական անհատ՝ չնայելով, որ հայ ժողովրդի այսօրվա գերագույն իշխանությունը՝ Ազգային խորհուրդը, 13 ձայնով ընդդեմ երկուսի, արդեն հանձնարարել էր նրան այդ գործը։


Այս տխրահռչակ սաբոտաժի իսկական շարժառիթները, սակայն, ուրիշ տեղ պետք է որոնել։ Սկզբունքային առարկություններով նրանք ուզում էին միայն կամ քողարկել իրենց անհատական ու կուսակցական սնանկությունը, կամ ժողովրդական դժբախտությունն իրենց համար պատվանդան դարձնել թայֆայական նկատառումներով։


Դաշնակցությունը որոշել էր, որ հայկական կառավարությունը կազմվի կոալիցիոն սկզբունքով և գործի հաջողության համար եղել էր շատ ավելի զիջող, քան որևէ այլ կուսակցություն և, այնուամենայնիվ, հնար չեղավ կազմել կաբինետը։


Եվ գուցե իրականությանը համապատասխան է այն տարածված կարծիքը, թե անհաջողության գլխավոր պատճառն այն է, որ ոչ-ոք չի կամենում այս դժվարին կացության օրերին զոհաբերություն անել, որևէ պատասխանատվության տակ մտնել։ Շատ ավելի լավ է հեռվից դիտել, քննադատողի, խարազանողի, մեծ-մեծ խոսողի և պոռոտախոս դատապարտողի դերում մնալ, քան ժողովրդի իրական կարիքներին ու ցավերին ըստ չափու կարողության դարման հասցնելու գաղափարն ընդգրկել։


Գուցե իրականությանը նույնքան համապատասխան է և մի այլ տարածված կարծիք, թե դժբախտությունը նրանում է, որ ոչ-ոք չի կամենամ Երևան գնալ և իր անհատականը կապել մեր խղճուկ հանրապետության, այդ չոր ու ցամաք երկրի բախտի հետ և որ սաբոտաժի ուժը զգալի չափով կնվազեր, եթե հայկական կառավարությունը մնալու լիներ Թիֆլիսամ։ Չէ՞ որ, ասում են, դաշնակցականի նախագահությամբ կազմված կաբինետի մեջ չկարողացավ մտնել մի Մ. Պապաջանյան Երևանում գործելու համար՝ գտնելով, որ դաշնակցականներն օսմանյան կառավարության հետ չեն կարող հայ ժողովրդի շահերին համապատասխան քաղաքականություն վարել, մինչդեռ նույն