Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուսակցությանը[1] պատկանող նույն անհատը հնարավոր գտավ իր համար մասնակցել դաշնակցականի նախագահությամբ կազմված պատվիրակության մեջ, որը, սակայն, հայ ժողովրդի շահերին համապատասխան քաղաքականություն կարող է վարել Կ. Պոլսում։


Այսպես թե այնպես, հայ ժողովուրդը և հայկական շրջանները չեն կարող մնալ առանց իշխանության։ Եվ եթե ոչ-ոք չի կամենում, չի ուզում, չի՛ կարող բաժանել այս ծանր լուծը, ապա դարձյալ Դաշնակցությունն ինքը, թեկուզ մենակ, այս ամենածանր ու դժնդակ պայմաններում պիտի վերցնի իր ուսերի վրա խնդրի բոլոր ծանրությունը։


Թող ուրեմն Ազգային խորհուրդը հասկանա այս ամենը, համոզվի վերջապես, որ անձնազոհության ընդունակ մի այլ կուսակցություն չկա մեր մեջ և թող հանձնարարի Ռ. Քաջազնունիին անհապաղ կազմել կաբինետն ազատորեն՝ պերսոնալ սկզբունքով։


Անկարելի է այլևս հանդուրժել այս դրությունը։ Կառավարությանն անմիջապես պիտի կազմվի և մեկնի Երևան։


Ապա թե ոչ, եթե Ազգային խորհուրդը նոր դժվարություններ հարուցի և որևէ ձևով անհնարին դարձնի անհապաղ կաբինետ կազմելու խնդիրը, նա պիտի հեռանա ասպարեզից և այն ժամանակ թող Երևանը՝ հայ բնակավայրը, իր Ազգային խորհուրդների միջոցով ինքը լուծի այս անհետաձգելի խնդիրը։


«Հորիզոն», 28 հունիսի 1918 թ., № 126։


№ 47

Խմբագրական «Աշխատանքի դրոշակ» թերթում

ՀՀ կառավարության կազմավորման ընթացքի և այդ

խնդրի վերաբերյալ սոցիալիստ-հեղափոխականների

դիրքորոշման մասին

30 հունիսի 1918 թ.[2]
  1. Այսինքն՝ Հայ ժողովրդական կուսակցությանը։
  2. «Աշխատանքի դրոշակ» թերթում հոդվածի տպագրության ժամանակը: