Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկական կառավարության կրիզիսը շարունակվում է։ Հ. Քաջազնունուն չհաջողվեց կազմակերպել կաբինետ կոալիցիոն հիմունքներով, ինչպես որ հանձնարարել է նրան <Հայոց> ազգային խորհուրդը։ Սա ինքնըստինքյան մի բնորոշ փաստ է մեր ղեկավարող կուսակցությունների և շրջանների համար։


Ինչպես երևում է, այդ կուսակցությունները լուրջ կերպով մտածում են հայկական պետություն ստեղծել և քաղաքական լուրջ նշանակություն են տալիս նոր կազմվելիք կառավարությանը։ Այլ կերպ չի կարելի բացատրել այն դժվարությունները, որին հանդիպեց Հ. Քաջազնունին յուր բանակցությունների ժամանակ։


Մեր վերաբերմունքը դեպի հայկական կառավարությունը հենց սկզբից եղել է շատ պարզ ու որոշ։ Մենք հրաժարվել ենք մտնել կառավարության մեջ սկզբունքային նկատառումներով։


Անդրկովկասի քաղաքական ներկա կացությունն արդյունք է վերջերս տեղի ունեցող մի շարք ակտերի։ Դրանց մեջ ամենագլխավոր տեղն է բռնում Անդրկովկասի բաժան-բաժան դառնալն ու թուրքական ուլտիմատումի ընդունելը: Այդ բոլոր քաղաքական ակտերին մենք դեմ ենք եղել և մնացել ենք մենակ մեր ընդունած պագիցիայում[1]. Թե հայկական և թե անդրկովկասյան բոլոր կուսակցություններն այս կամ այն կերպ համաձայնության են տվել այդ ակտերին և շատ բնական է, որ նրանք էլ պետք է վերցնեն պատասխանատվությունը իրենց արածի համար։


Կրկնում ենք՝ մենք մնացինք մենակ ու այդպիսով մեր կապն ու օրգանապես աշխատելու հնարավորությունը հիշյալ կուսակցությունների հետ խզվեց ու վերացավ։ Եվ մենք, բնականորեն, հրաժարվեցինք ստնել այդ նոր ստեղծված «հանրապետությունների» կաբինետների մեջ։


Հայկական կաբինետը, ուրեմն, հնարավոր չեղավ կազմել։ Եվ այդ բանամ մենք ոչ մի պատասխանատվության չունենք։


Այսօր նույն Հ. Քաջազնանան հանձնված է կագմեյ կաբինետ պերսոնալ հիմունքներով։ Մեր վերաբերմունքը դեպի կաբինետը, այ–

  1. Դիրք, կեցվածք։