Համագյուղացիները երբեմն հիշում էին մեկմեկու... Երբ մոտակայքում արկ էր պայթում կամ ռմբակոծում էին դիրքերը, պայթյունները դադարելուն պես, կանչում էին
— Իշխան, ո՞ղջ ես..
— Գարեգին, ձայն տուր...
Հուլիսի 5-ին կրկին մենամարտի գնացին։ Հակառակորդը նահանջեց.
Իշխան, ես վիրավորվեցի... Լռություն։
֊ Իշխան...
Գարեգինին տրեղափոխեցին Տուապսե՝ հոսպիտալ։ Տեսավ այն նավը, որի անձնակազմի հետ կռվում էին։ Նավը կիսվել էր ու դանդաղ սուզվում էր։
Երկարատև բուժվելուց հետո Գարեգինը հաշմանդամ վերադարձավ...
Իշխանը... չզորացրվեց։
ՎԱԼԱԴ ՄԱՐԳԱՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՍԱՖԱՐՅԱՆ
Սովորեց գյուղի դպրոցում և, ինչպես համագյուղացիների մեծ մասը, զբաղվեց հողագործությամբ, անասնապահությամբ։ 1931թ. աշնանը զորակոչվեց բանակ։ Զորացրվելուց հետո, 1934-ին գնաց Բաքու, աշխատեց նավթահանքում, որպես սևագործ բանվոր։ Հայրենականի առաջին օրերին զորակոչվեց բանակ։ Շարքային զինվոր էր։ Մասնակցեց Կերչի պաշտպանական կռիվներին, ապա մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավոր փոխադրվեց հոսպիտալ.
1943թ. փետրվարին հարազատները ստացան վերջին նամակը, իսկ մարտի 30-ին 33-ամյա Վալադը վախճանվեց։
ՆԱ ԵՐԵՍՈՒՆՅՈԹ ՏԱՐԵԿԱՆ ԷՐ
Հողագործ էր։ Գյուղի եկեղեցուն կից դպրոցում տառաճանաչ էր դարձեր Աշխատել էր Սևանի հիդրոկայանի շինարարությունում։
Սկսվեց պատերազմը։ Հորատողի մուրճը փոխարինեց հրացանով։ Ռազմաճակատ մեկնեց 1942-ի փետրվարին։ 89-րդ Հայկական դիվիզիայի 390-րդ գնդի մարտիկների հետ մասնակցեց Հյուսիսային Կովկասի պաշտպանական, ապա և հարձակողական մարտերին։ 1943-ի հունվարին Սևանի շրջզինկոմիսարիատին հարազատներին հայտնում են, որ