Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արտավազդ Խաչատուրի Հովհաննիսյանը անհայտ կորել է։ Նա երեսունյոթ տարեկան էր։

ԱՐՇԱԼՈՒՅՍ ԿԱՐԱՊԵՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1939թ. Արշալույսը զորակոչվում է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության ժամկետը լրանալու օրերին պատերազմն սկսվեց։

Մոգիլյով քաղաքի համար մղվող մարտերից մեկում նա վիրավորվեց և փոխադրվեց հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նորից ռազմաճակատի առաջին գծում էր, 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում։ Տանկի հրամանատար էր։ Շուրջ երկուսուկես տարի հերոսաբար մարտնչում էր գերմանացիների դեմ։ Համագյուղացի Աղվան Գրիգորյանը պատմում է, որ Արշալույսը իր օրինակով ոգեշնչում էր տանկի անձնակազմին։ Նրա մոսին գրվեց. «Հովնանիսյանը շարքից հանել, խփել և այրել է երեք տանկ, մեծ թվով զրահատեխնիկա, ավտոմեքենա, զգալի կորուստներ հասցրել հիտլերականներին։ Անվեհեր լեյտենանտը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով»։ Սևանի շրջզինկոմիսարիատում այսօր էլ պահվում է Արշալույսի «սև թուղթը», որտեղ գրված է. «Կերչ քաղաքի ազատագրման օրերին՝ 1944 թվականի հունվարի 21-ին, երեսանվեց տարեկան հասակում, զոհվեց ավագ լեյտենանտ Արշալույս Կորապմաի Հովհաննիսյանը»։

ՎԱՂԱՐՇԱԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1941 թվականի նոյեմբերի 24-ին զորակոչվում է բանակ։ Վաղարշակը ընդունվում է ռազմական հետևակային դպրոց։ Ավարտելուց հետո սերժանտի կոչումով 1942-ին մտնում է կռվի դաշտ։ Կռվում է Հայկական 409-րդ դիվիզիայի 657 գնդում։ Նա կռվել է նաև Հյուսիսային Կովկասում, մասնակցել Մոզդոկի, Սալգոբեկի, Ստավրապոլի, Կրասնոդարի ազատագրմանը։ Կրասնոդարի մոտ մղած մարտերից մեկում, 1943թ. սեպտեմբերին, 21 տարեկան հասակում զոհվում է։ Հայրը՝ Անդրանիկը տեսել է պատերազմի ու գերության սարսափները։