Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Ը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԱՂԵՍ ԿԱՅՍՐԸ ՀԱԼԱԾԵՑ ԲՈԼՈՐ ՈԻՂՂԱՓՍՌ

ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԱՄԵՑԱՎ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԵԼ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՈԻ ԱՐԻԱՆՈՍՅԱՆ ՄՈԼՈՐ

ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ. ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՔԱՆՉԵԼԻ ՏԵՍԻԼՔՈՎ

ՍՈՒՐԲ ԲԱՐՍԻԼԻՈՍԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ՎԻՃԱԲԱՆՈԻԹՅԱՆԸ ԵՎ ԱՍՏԾՈԻ

ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵՑ ԵՎՍԵԲԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ.

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՎՍԵԲԻՈՍԸ ՎԱԽՃԱՆՎԵՑ ԲԱՆՏՈՒՄ, ԻՍԿ ԲԱՐՍԵՂԸ

ԱԶԱՏ ԱՐՉԱԿՎԵՑ:

Այն ժամանակները անօրեն Վաղես կայսրը մեծ բարկությամբ կռվում էր ճշմարտության մշակների դեմ, այսինքն նրանց դեմ, որոնք Քրիստոսի հավատը արժանապես դավանում էին, թե նա իսկապես աստծու որդի է, հայր աստծու էությունից ծնված։ Սրա պատճառով նա ընդհանուր հալածանք, տանջանքներ ու չարչարանքներ էր կամենում հարուցել, և (այս մտքով) խիստ հրաման դրեց ու տվեց ամենքին։

Ապա արիանոսների մոլի աղանդի ուսուցիչները մի տեղ հավաքվեցին ու ասացին թագավորին, «Թող դեմառդեմ վիճաբանություն կազմակերպենք, թագավո՛ր, և որ կողմը հաղթի, թող հայտնի դառնա, և այնպես չերևա, թե հաղթությունը բռնությամբ ու խաբեությամբ ենք տարել»։ Վաղես թագավորը այս լսելով ուրախացավ. նա իր կողմից ընտրեց ճարտար, վիճաբանության հմուտ մարդիկ, որոնք համարվում էին բանիբուն և ուսյալ արիոսական աղանդի չեպիսկոպոսների մեջ։ Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսին էլ (մարդ) ուղարկեց, պահանջելով, որ նշանակեն ժամկետ նրանց դավանության քննության, որ նա դա, և իր ներկայությամբ քննություն կատարվի, որպեսզի հայտնի դառնա, թե ո՞րն է ճշմարիտը։ Երբ այս ժամադրությունը նշանակվեց, Եվսեբիոս եպիսկոպոսը բոլոր հոգևորականներին հավաքեց, և մեծ տարակուսանքի մեջ էր ընկել, թե ինչպես պիտի կարողանա (հակառակորդների) խոսքերին պատասխանեի, որովհետև խոսելու մեջ էլ շատ շնորհք չուներ։ Խորհրդակցության մեջ որոշեցին, որ մարդ ուղարկեն երանելի Բարսիլիոսի մոտ համոզելու, որ գա, որովհետև, ասում