Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջին, և թեպետև միջինը գրված ալ է ուրիշներե, «Բայց զի մի ի միջի մերոյ Պատմութեանս ընդհատ երևեսցի՝ հուն մի նշանակեցաք»: «Ուստի Բուզանդա գիրքն հինքյան իսկ պակաս մունենալու չէր.— իսկ եթե «կորսված» գրքերու դրությունը կընդունվի, անշուշտ, ազատ է ամեն բանասեր յուր կարծիքն ունենալ, բայց համոզիչ փաստեր՝ ներկա հանգամանաց մեջ անկարելի է բերել»:

Հ. Բ. Սարգիսյանն իր «Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքն» աշխատության մեջ (Վենետիկ, 1890) այն կարծիքն է հայտնում, թե Փավստոսի Պատմության հեղինակը «պետք է որ Դ դարու վերջերը ապրող հայ մի եղած լինի (Սավառունի կամ Բյուզանդացի) և յուր գործը ոչ թե հայերեն, այլ հունարեն լեզվով շարադրած է, օգտվելով ասորի և հույն հիշատակարաններե, որուն մեջ ապա Ե դարում կամ թարգմանության և կամ մի ուրիշ առիթով անծանոթ գրչե մը այլ և այլ եկամուտ հատվածներ ներմուծված են... Նա չէր կարող Ե դարում և գլխովին հայերեն լեզվով շարադրված լինել, ապա թե ոչ՝ վերոհիշյալ հեղինակներն (Սոկրատ, Սողոմեն և Պրոկոպիոս) ոչ կարդալ պիտի կարողանային զայն և ոչ այլ անտի հատվածս մեջ բերել, և սակայն Պրոկոպիոս ըստ հունարեն բնագրին մեջ բերած է բոլոր Արշակա պատմությունն, և ոչ թե ըստ բերանացի ավանդության կամ ըստ հայերեն գրության»: Կորյունի և Փավստոսի մեջ նկատված մի քանի կտորների նույնությունը այս բանասերը բացատրում է նրանով, որ Կորյունն օգտվել է Բուզանդի Պատմության հայերեն թարգմանությունից:

Ն. Մառը («О начальной истории Армении Анонима», «Визант. Временник», 1894) այն կարծիքն է հայտնում, թե Փավստոսի Պատմությունը, որ սկսվում է Երրորդ դպրությունից, սկզբնապես ունեցել է նաև Առաջին և Երկրորդ դպրությունները, սրանք այն երկու դպրություններն են, որ ընկած են այժմ Սեբեոսի Պատմության սկզբին (ըստ Ք. Պատկանյանի հրատարակության) դպրություն Առաջին, դպրություն Երկրորդ անունով[1]:

Փավստոսի Պատմության հեղինակին նա, ըստ երևույթին, համարում է հայ. բացարձակ մերժում է Փավստոսի «Ստորոտ ամենայն պատմութեանց» հիշատակարանի Ե. Մ.-ի բացատրությունը, ըստ որում հեղինակը հոռոմ Փավըստոս եպիսկոպոսն է, որ հիշվում է Պատմության Ջ դպրության Ե գլխում: Մեզ հայտնի չէ, թե ի՞նչ կարծիք ուներ Ն. Մառը Փավստոսի Պատմության վերաբերյալ ուրիշ հարցերի նկատմամբ:

«Հանդես ամսօրյա»-ում (1896, No No 1, 2, 3) տպագրվեց իմ «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի» Զոդվածը, որի մեջ աշխատել եմ ցույց տալ, թե Փավստոսի Պատմության հեղինակը հայ է, դպրոցական ուսում չստացած, բուռն հայասեր, որ գրել է Ե դարի երկրորդ կեսում հայերեն՝ օգտվելով ժողովրդական ավանդություններից, որոնք երեք գլխավոր շարքից

  1. Այս հարցի մասին տե՛ս մանրամասն մեր՝ Սեբեոսի հրատարակության առաջաբանը: