Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջարդում, կոտորում են Պարսից զորքերը, սպանում են նաև Պարսից Շապստան տակառապետին։ Բայց միայն Մերուժանը փախչելով ազատվում է։


Գլուխ Խէ

ՄՈԳԱՑ ՀԱՆԴԵՐՁԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏԱՍՆՈՒԹ ԲՅՈՒՐՈՎ ԳԱԼԻՍ

ՀԱՍՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՏ ԵՎ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ

է ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ:

Այնուհետև Մոգաց հանդերձապետն է գալիս տասնութ բյուրով՝ Հայոց Արշակ թագավորի դեմ պատերազմելու։ Ապա մի տեղ են գալիս հավաքվում Հայաստան աշխարհի բոլոր զորքերը և Վասակ զորավար-սպարապետը, որ Հայոց Արշակ թագավորի դայակն էր։ Որքան էլ շատ աճապարեցինք հազիվ Մաղխազանում կարողացան նրանց հասնել։ Երբ երկու գնդերն իրար ընդհարվեցին, Պարսից զորքերը պարտություն կրեցին և փախուստ տվին Վասակ զորավարի ու Հայոց բոլոր զորքերի առջևից։ Այնտեղ սպանեցին Մոգաց հանդերձապետին, զորքերը մինչև վերջին մարդը կոտորեցին։ Միայն Մերուժանը արաբական ձի հեծած փախչում է։


Գլուխ ԽԸ

ՀԱՄԲԱՐԱԿԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՆՍՈՒՆ ՐՅՈՒՐՈՎ ԳԱԼՈՎ

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԶՈՐՔԵՐԻ ՀԵՏ ԵՎ

ՍԱՂԱՄԱՍՈԻՄ ԿՈՏՈՐՎԵՑ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ ԵՎ ՎԱՍԱԿ

ԶՈՐԱՎԱՐԻՑ:

Ապա Պարսից թագավորի համբարակապետը իննսուն բյուրով գալիս հասնում է Կորճայքի գավառը՝ Սաղամաս, և մի ամուր տեղում բանակ դնելով կամենում է կռվել Հայոց Արշակ թագավորի դեմ։ Ապա գալիս է Հայոց զորավարը տասը հազար ընտիր զորքով, դարանամուտ է լինում բանակի մի քանի կողմերում և գիշերով հարձակվում է զորքի վրա։ Բո-