Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնդի առաջնորդն էր Մերուժանը, իսկ թագավորի բուն գունդը մնաց Թավրեշում։

Եվ Հայոց զորավար ու սպարապետ Մուշեղը իր քառասուն հազարով գալիս հարձակվում է (Շապուհի) բանակի վրա ու կոտորում է բոլորին։ Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախչելով ճողոպրում է, իսկ բանակի ամբողջ բազմությունը սրի է անցկացնում Մուշեղը Հայոց զորքով։ Շատերին կոտորեցինք Պարսից ավագներից շատերին ձերբակալեցին, ավար առան Պարսից թագավորի գանձերը, բռնեցին նաև տիկնանց տիկնոջը՝ մյուս կանանց հետ միասին։ Մուշեղ սպարապետը ձեռք գցեց նաև ամբողջ մաշկավարզանը[1], իսկ մոտ վեց հարյուր ավազների Հայոց Մուշեղ զորավարը հրամաքեց մորթազերծ անել, մորթերը հանել ու խոտով լցնել, և ապա բերել տվեց Հայոց Պապ թագավորի մոտ։ Այսպես էր նա անում իր հոր՝ Վասակի վրեժն առնելու համար։

Բայց Պարսից Շապուհ թագավորի կանանց որևէ անարգանք հասցնել թույլ չտվեց Հայոց Մուշեղ զորավարը, այլ հրամայեց բոլորի համար ժանվարներ պատրաստել և նրանց բոլորին ազատ արձակեց իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետևից։ Պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ և անարատ գնան Պարսից Շապուհ թագավորի մոտ, իսկ Պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարության, քաջության և ազնվության վրա, որ իրեն ոչ մի ան արգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ։ Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «Ճերմակա ձին թող գինի խմի»։

Իսկ Մուշեղը և Հայոց բոլոր զորքերը Պարսից բանակի ավարն առան ու լիացան գանձերով և ստացվածքներով. ավարից մեծ բաժին պահեցին իրենց Պապ թագավորի համար,

  1. Պարսից արքայական կանանց վրանը (ճիշտ ձևը պետք է լիներ մաշկապարճէն): — Խմբ.: