Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղել, բայց գրել է հայերեն: Ընդհակառակն, Բ. Սարգիսյանը և Ղ. Ալիշանը կարծում են, թե հեղինակը հայ է եղել, բայց գրել է հունարեն: Ղ. Փարպեցու գրածից չի հասկացվում, թե նա ի՛նչ ազգից է համարում հեղինակին, որովհետև «Բիւզանդացւոյ ուսելոյ» կապակցությունը կարելի է հասկանալ թե՛ ուսյալ բլուզանդացի (ուրեմն՝ ճուլն) և թե՛ Բյուզանդիալում ուսած (հայ):


ՓԱՍՏԱՐԿՈԻՄՆԵՐ ՀՕԳՈԻՏ ՀԵՂԻՆԱԿԻ ՀՈԻՅՆ ԼԻՆԵԼՈԻՆ ԵՎ

ՆՐԱՆՅ ՔՆՆՈԻԹՅՈԻՆԸ

Հեղինակին հույն համարող բանասերները բերում են մի քանի փաստարկումներ, որոնք՝ միասին վերցրած՝ կարող են հիրավի ապացույց թվալ այդ կարծիքի ճշմարտության: Բայց մանրամասն քննութլունը ցույց է տալիս, որ դրանցից ոչ մեկը և ոչ բոլորը միասին վճռական ու աներկբայելի ապացույցներ չեն հեղինակի հույն լինելուն: Քննենք այդ փաստարկումները.

1. Երրորդ դպրության ցանկի վերջում գրված է. «Կատարեցաւ երրորդ դարք... ժամանակագիր կանոնք Փաւստեալ Բիւզանդեալ ժամանակագիր մեծ պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց»: Միանգամայն պարզ է, որ այս խոսքերը հեղինակի գրածը չեն: Ոչ մի օրինակ ուրիշ տեղ չի տեսնվել, ոչ մի հեղինակ ինքն իրեն կոչեր մեծ պատմագիր: Այդ խոսքերը ուրեմն գրել է մի անհայտ անձ, հավանորեն խմբագրողը՝ գրվածքի հարգը բարձրացնելու նպատակով: Անհայտ հեղինակի հիշյալ դիտավորությամբ գրած տողերը զուրկ են արժեքից իբրև ապացույց:

2. Վեցերորդ դպրության ցանկի վերջում կա հիշատակարան՝ «Ստորոտ ամենայն պատմութեանց յաղագս իմ տեղեկութեան, որ միանգամ զմատեանս ընթեռնոլք՝ տունք տասն համարական թուօք»: Ե. Մ. այս նախադասությունները հասկանում է այսպես. «Իմ մասին տեղեկություններ բովանդակող բոլոր գլուխներից հետո ընթերցողներդ կգտնեք թվով տասը գլուխ». Վարագաշյանը այսպես է կարդում (ուղղում). «Ստորոտ (վերջ) բովանդակ պատմութեանս: Յաղագս իմ տեղեկութիւն, որոց ընթեռնուն զմատեանս՝ և այլ ևս տասն գլուխք»: Բայց Ե. Մ.-ի պես հասկանալ այդ հատվածը չի կարելի, ո՛չ բառերը և ո՛չ քերականութլունը թուլլ չեն տալիս: Հեղինակը, ոսկեղինիկ լեզվով գրող հայկաբան, չէր կարող գործածել «ստորոտ»՝ փոխանակ «յետ» կամ «զկնի» գրելու, չէր կարող գործածել «տունք»՝ փոխանակ «գլուխ» կամ «պատմութեանց դպրութիւն», չէր կարող «ամենայն պատմութիւնք վասն իմ տեղեկութեան» մեծադղորդ արտահայտությունը գործածել երկու կցկտուր տեղեկությունների մասին, թե Փավստոս եպիսկոպոսը Ներսես կաթողիկոսի ներքին խորհրդական եպիսկոպոսներից մեկն էր, և թե ինքն ու իր եղբայր Առոստոմը հոռոմ էին: Գարագաշյանի ուղղումն էլ կամայական է, և ինքն էլ խոստովանում է, թե այս մեկնությունը կարող է բռնի համարվել (Քնն. պատմ.. Բ, 68): Բացի սրանցից, եթե հիշյալ երկու բանասերների բացատրությունն ընդունեինք, դուրս կգար այնպիսի մի անպատե-