Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ժ

ԿՈՐԴՈԻՔԻ, ԿՈՐԴԻՐԻ ԵՎ ՏՄՈՐԻՔԻ ՄԱՍԻՆ:

Մուշեղ սպարապետը նվաճում է նաև այս գավառները, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, այսինքն՝ Կորդուքը, Կորգիքը և Տմորիքը, գերիներ է վերցնում, ավերում է, մնացածներին հարկատու է գարձնում և նրանցից պատանդներ առնում։


Գլոխ խ ԺԱ

ՄԱՐԱՏ ՄԱՍԻՆ:

Մարաց կողմերն էլ նա սաստիկ հարվածներով նվաճում է, որովհետև նրանք էլ ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, նրանցից շատերին գերում է, մնացորդներին հպատակեցնում է և նրանցից պատանդներ վերցնում։


Գլուխ ԺԲ

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ:

Արցախի երկիրն էլ նվաճում է մեծ պատերազմով, նրանցից շատերին գերում է։ Մնացածներից պատանգներ է առնում և նրանց հպատակեցնում։


Գլուխ ԺԳ

ԱՂՎԱՆԻՑ ՄԱՍԻՆ:

Պատերազմում է նաև Աղվանից երկրի դեմ և նրանց սոսկալի քարդ է տալիս։ Նրանցից ետ է խլում շատ գավառներ, որ նրանք գրավել էին՝ Ուտին, Շակաշենը, Գարդմանաձորը, Կողթը և սրանց շուրջը եղած սահմանակից շատ գավառներ։ Կուր գետը սահման դարձրեց (մեր) աշխարհի և Աղվանքի