Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձն առավ այս բաները կատարել, որպեսզի այս բոլոր միջոցներով երկիրը հաստատ ու անշարժ կապվի իր հետ, և Պարսից թագավորը չկարողանա Հայոց աշխարհը գրավել։


Գլուխ ԼԵ

ԹԵ ԻՆՉՊԵԱ ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԱՐԱՄԻՏ ԵՎ ԱՆՄԻՏ ՄԱՐԴԿԱՆՑ

ԽՈՍՔԵՐԻՆ ԼՍԵԼՈՎ՝ ՍՊԱՆՈԻՄ է ՀԱՅՈՑ ՄՈԻՇԵՂ ԶՈՐԱՎԱՐԻՆ:

Բայց երբ Հայոց մեծ նախարարները տեսնում են, թե Հայոց Վարազդատ թագավորը դյուրահավատ մանուկ է, չարը բարուց զանազանել չգիտե, սկսեցին այնուհետև թագավորին խաղացնել իրենց ուզածի պես. իրենց խոսքերով էին նրան կառավարում, ինչպես իրենք կամենում էին։ Նա ավելի լսում էր մանուկներին, որոնք տարիքով իրեն հասակակից էին, քան իմ աստուն ծերերին, որոնք կարող էին նրան օգտակար խրատներ տալ։

Իսկ Բատը, որ Սահառունյաց տոհմի նահապետն էր, Վարազդատ թագավորի դայակն ու ուսուցիչը, միտք դրեց Մուշեղից հափշտակել զորավարության՝ սպարապետության գործը։ Այս պատճառով նա սկսեց մատնություններ անել նրա մասին իր սանիկին՝ Վարազդատ թագավորին, ասելով, թե «Հնուց հետե, նախնյաց ժամանակներից ի վեր, Մամիկոնյաններն են կորստի մատնել ձեր Արշակունյաց տոհմը, որովհետև ի բնե ձեր հակառակորդներն են եղել, դրանք են միշտ կերել Հայոց աշխարհր, մանավանդ Մուշեղը, որ չար ու նենգավոր մարդ է։ Որովհետև նա սիրել է ձեր թշնամիներին և ատել է ձեր սիրելիներին ու միշտ ձեզ հետ վարվել է նենգությամբ, երկդիմությամբ ու չարամտությամբ։ Մի՞թե դա այն Մուշեղը չէ, որ Պապի թագավորության ժամանակ պարսիկների հետ պատերազմելիս մի քանի անգամ հնարավորու¬ թյուն ունեցավ Պարսից Շապուհ թագավորին սպանելու, բայց չսպանեց, այլ թշնամուն ազատ արձակեց, մի անգամ էլ ձեռք գցեց Շապուհ թագավորի կանանց և խնամքով ու հոգատարությամբ ժանվարներով ուղարկեց Շապուհի ետևից: Դա այն Մուշեղը չէ՞, որ Աղվանից Ուռնայր թագավորին ձեռք