Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԼԷ

ՄԱՆՈԻԵԼԻ ԴԱՐՁԸ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ՄՈԻՇԵՂԻ ՎՐԵԺԸ

ՊԱՀԱՆՋԵԼԸ, ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

ԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՁԵՌՔԸ ԳՐԱՎԵԼԸ:

Իսկ Վարազդատ թագավորը զորավարության ու սպարապետության գործը հանձնեց Բատին՝ Սահառունյաց տոհմի նահապետին, որ իր դայակն էր և Մուշեղի քսու բանսարկուն ու սպանողը։ Նա Մուշեղի փոխարեն դարձավ ամբողջ Հայաստանի զորավար-սպարապետը։ Իսկ Մամիկոնյան տոհմին նահապետ ու տանուտեր նշանակեց թագավորը Վաշեին նույն Մամիկոնյան տոհմից։

Այս ժամանակ Պարսկաստանի գերությունից վերադարձան Մամիկոնյան տոհմից երկու եղբայր, որոնց գերի էր տարել Շապուհ թագավորը, մեկի անունը Մանուել, մյուսինը Կոմս։ Որովհետև այդ ժամանակները Պարսից թագավորը, որ Սասանյան ցեղից էր, պատերազմ էր ունեցել Քուշանաց մեծ թագավորի հետ, որ Արշակունի էր և նստում էր Բահլ քաղաքում։ Եվ երբ Պարսից Զորքերր գնում էին քուշանների դեմ պատերազմի, ապա Պարսից թագավորն իր զորքերի հետ ուղարկում է և այն մարդկանց, որոնց գերի էր բերել Հայաստանից» նրանց հետ գնում էր և այս Մանուելը իր Կոմս եղբոր հետ։ Երբ կռվի մեջ երկու կողմի գնդերն իրար Խառնվեցին, Պարսից զորքը պարտություն կրեց Քուշանաց զորքից և չարաչար հարվածներ կրելով՝ փախուստի դիմեց։ (Քուշանները) պարսիկներին հասնելով նրանցից ոչ մեկին կենդանի չթողին, մինչև անգամ մի մարդ կենդանի չմնաց՝ լուր բերող. բայց Մանուելը՝ Արտաշեսի որդին, Մամիկոնյան տոհմից, և իր Նոմս եղբայրը մեծամեծ քաջություններ գործելով՝ նույն ճակատամարտում կյանքներն ազատեցին, և Պարսից բոլոր զորքերից միայն այս երկուսը հետիոտն գալիս հասնում են Պարսից թագավորի մոտ՝ ողջ-առողջ, շատ քաջություններ կատարած։

Բայց Պարսից թագավորը շատ տրտմած էր իր զորքերի կոտորածի պատճառով. նա ավելի ևս չարացավ ու կատաղեց, երբ տեսավ, որ իր բոլոր զորքերից միայն նրանք են ողջ