Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրամայեց՝ նրա աչքի առաջ մորթել նրա որդուն, ապա և նրան գլխատել. մյուսներին էլ նույն կերպ կոտորեց։ Իսկ Վարազդատ թագավորին հալածեցին Հայոց աշխարհի սահմաններից դուրս։ Նա գնաց Հունաց աշխարհը, այնտեղ էլ ապրեց, այնտեղ էլ մեռավ։

Իսկ Հայոց զորավար-սպարապետ Մանուելը երկիրը նվաճեց, Հայոց բոլոր մեծամեծներին ու նախարարներին իր մոտ հավաքեց, ինքը նրանց առաջնորդ ու գլուխ եղավ և վարում էր իր իշխանությունը։ Երկրին հրամաններ էր արձակում թագավորի փոխարեն և երկիրը շեն էր պահում։ Եվ Պապ թագավորի կնոջը՝ Զարմանդուխտ տիկնոջը, ու նրա Արշակունի որդիներին իբրև թագավոր էր պահում և շրջեցնում էր պատվով։ Մեծ իմաստությամբ և մեծ հաջողությամբ, խելացի կերպով առաջնորդում էր Հայոց աշխարհին, որքան ժամանակ որ ապրում էր։ Արշակունի պատանիների անուններն էին՝ մեծինը՝ Արշակ, փոքրինը՝ Վաղարշակ։ Մանուել սպարապետը նրանց սնուցում էր իբրև սաներ, իսկ նրանց Զարմանդուխտ մորը մեծապես պատվում էր իբրև տիկնոջ։

Բայց Մանուելը երբ տեսնում է, թե իր արածը հակառակ է Հունաց թագավորի հրամաններին, մտածում է, թե պետք է որևէ մեկին իրենց թիկունք ունենալ. ուստի տիկնոջ հետ խորհուրդ անելով որոշեցին իրենց թիկունք անել Պարսիցս թագավորին։


Գլուխ ԼԸ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՄԱՆՈԻԵԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ ՀԱՅՈՑ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ՀԵՏ

ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

ՄԱՐԶՊԱՆ ՈԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԲԵՐԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ՍՈՒՐԵՆԻՆ ԵՎ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՄԵԾԱՐՎԵՑ ՆՐԱՆԻՑ, ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՏՈ ՄԵՐՈԻԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՆՈՐԱՄԱՆԿՈԻԹՅԱՄԲ

ԱՊՍՏԱՄԲՈԻԹՅՈԻՆ ԾՍԳԵՑ ՈԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԱՌԱՋ ԵԿԱՆ:

Սրանից հետո Հայոց Զարմանդուխտ տիկինը և Մանուել սպարապետը Պարսից թագավորի մոտ ուղարկեցին Գարջույլ Մաղխազին շատ հայ նախարարների հետ, հրովարտակներով, ընծաներով ու նվերներով, (խոստանալով) նրան ձեռք