Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկնել, նրան հպատակվեք և հավատարմությամբ նրան ծառայել ու Հայոց աշխարհը նրան տար Գարջույլը և նրա հետ եղողները հասան Պարսից թագավորի դուռը, մատուցեցին նրան տիկնոջ ու Հայոց սպարապետի հրովարտակները և հաղորդեցին հնազանդությանը վերաբերող պատգամը: Պարսից թագավորը երբ նրանց տեսավ, մեծ ուրախությամ նրանց ընդունեց, մեծ հարգանքով պատվեց և մեծ պարգևներ շնորհեց Գարջույլին։

Նրա հետ Հայոց աշխարհն է ուղարկում պարսիկ Սուրենին՝ իր նախարարներից մի երևելիի, և նրա հետ տասը հազար լավ սպառազինված ձիավոր զորք, որ Սուրենը Հայոց աշխարհը գա իբրև թիկունք Մանուել սպարապետին՝ Զարմանդուխտ տիկնոջը թշնամիներից պաշտպանելու համար։ Եվ Պարսից թագավորը Սուրենի ձեռքով Զարմանդուխտ տիկնոջ համար ուղարկեց թագ ու պատմուճան և թագավորական վառ, և երկու մանուկների՝ Արշակի ու Վաղարշակի համար թագեր։ Նույնպես Մանուել սպարապետի համար ուղարկեց թագավորական պատմուճան, մի սամույր և գլխանոցի ոսկուց ու արծաթից շինված գարգմանակ, և գլխանոցի վրա գագաթում, արծիվի ետևից՝ թագի կապը՝ աշխարավանդ հանգույցը ու կրծքին պատվանշան, ինչպիսին կրում են թագավորները, նաև շիկակարմիր վրան, վրանի վրա արծվի նշան, և մեծամեծ սրահակներ ու կապուտակ երկնագույն հովանոցներ։ Նաև սեղանի ոսկի սպաս է ուղարկում Մանուել սպարապետին և անձնապես իր կողմից մեծ իրավունք է տալիս նրան Հայոց աշխարհի վրա։

Եվ Գարջույլ Խորխոռունին եկավ Հայոց աշխարհը, հետը բերելով Սուրենին տասը հազար զորքով։ Բերին պարգևները տիկնոջ և նրա երեխաների համար, ինչպես և Մանուել սպարապետի համար։ Այսպես նաև բերել էին պարգևներ Հայոց ամեն մի ավագի, բոլոր տանուտերերի և մեծամեծների համար։ Եվ երբ Զարմանդուխտ տիկինը ու Հայոց զորավար-սպարապետ Մանուելը տեսնում են Պարսից թագավորի ցույց տված այս սերն ու մեծարանքները, մեծ ուրախությամբ պատվում են Սուրենին։ Հայոց աշխարհը հանձնեցին Սուրենի ձեռքը և հնազանդվում էին Պարսից թագավորի հրամաննե-