Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժակը. կխմեք կթարթեք, կկործանվեք և այլևս ոտքի չեք կանգնի», որ պարզ ակնարկություն է Արշակունյաց թագավորության վերջանալու մասին: Արշակունյաց թագավորության կործանումը, Հայաստանի՝ օտար թշնամիների լծի տակ ընկնելն ավելի դառն խոսքերով գուշակում է նաև Դանիեւ քորեպիսկոպոսը (Դ, ժդ): Սրանք էլ ապացույց են, որ Փավստոսի Պատմության հեղինակին հայտնի էին Հայաստանի անցքերը հինգերորդ դարի առաջին կեսում, ուրեմն, այդ Պատմությունը գրված է այս ժամանակից հետո:

Փավստոսի Պատմությունը, որ 65 տարվա ժամանակամիջոց է ընդգրկում՝ 319 թվականից մինչև 384 թվականը, բյուզանդական միայն մի կայսրի անուն գիտե, Վաղեսին (այն էլ ժամանակագրական սխալով), այնինչ այդ ժամանակամիջոցում Բյուզանդիայում բացի նրանից թագավորել են Կոստանդ Բ, Հուլիանոս, Գրացիանոս, Թեոդոս Մեծն: Սրանցից ոչ մեկին չգիտե Պատմության հեղինակը, միշտ գործ է ածում անորոշ կերպով՝ «թագաւորն Տունաց»: ժամանակակից հեղինակը չէր կարող այնքան տգետ լինել, որ չգիտենար, թե իր ապրած ժամանակ ո՞վ էր Հունաց այդ թագավորը, որ այնքան մեծ դեր էր խաղում Հայոց պատմության մեջ: Այս անգիտությունը դարձյալ ապացույց է, թե հեղինակը ավելի ուշ ժամանակ է գրել՝ ի լրո, և պատմողներն իրենք էլ չեն իմացել անցած-գնացած Հունաց թագավորների անունները:


ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ ՉՈԻՆԻ

Մի հեղինակ, որ ժամանակակից է իր պատմած անցքերին, պետք է ճիշտ ժամանակագրություն ունենա, թեկուզ ոչ մանրամասն: Փավստոսը ժամանակագրություն չունի: Նա Հայոց Հինգ թագավորների պատմությունն է գրում՝ Խոսրով Կոտակի, Տիրանի, Արշակի, Պապի, Վարազդատի. բայց ոչ մեկի մասին չի հիշում, թե ե՞րբ և քանի՞ տարի թագավորեց ու ե՞րբ մեռավ: Նրա պատմած անցքերի մեջ ժամանակագրական հաջորդականություն չկա, ամեն մի գլուխ մի առանձին դրվագի նկարագրություն է, ու գլուխները մեծ մասամբ սկսվում են «ապա», «յայնմ ժամանակի», «ետ այսորիկ» անորոշ խոսքերով, և կարող են մեկը մյուսից առաջ կամ ետ դասավորվել կամ դուրս գցվել՝ առանց Պատմության ամբողջությանը վնասելու: Շապուհի՝ Արշակի դեմ մղած պատերազմներում հեղինակը Հիշում է 23 ճակատամարտ, ամեն մեկում նշանակելով Պարսից զորավարի անունը, մեծ մասամբ ուղեկցությամբ Մերուժան Արծրունու: Տասնութ ճակատամարտ հիշելուց Հետո (Դ, իզ—խգ) անտեղի կերպով պատմում է Պապի պղծագործության տեսարանը, որից հետո էլի շարունակում է թվել հինգ ճակատամարտ: Ինչպե՞ս է ընկել Պապի վարքի դրվագը Արշակի պատերազմների շարքի մեջ, մնում է հանելուկ:

Երբ մենք Փորձում ենք Փավստոսի հաղորդած պատմական տեղեկությունները ժամանակագրական հողի վրա դնել, հանդիպում ենք խոշոր սխալների, քաոսային խառնաշփոթությունների: Բերենք մի քանի օրինակ.