Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեր պաշտոն էր վարում, նա երկրի տնտեսության և հարկերի գլխավոր տեսուչն էր, աստի և նրա իշխանությունը տարածվում էր շինականության՝ գլխավոր հարկատու դասակարգի վրա։ Փավստոսը նրա պաշտոնը կոչում է «աշխարհատես խնամակալութիւն» և այս խնամակալության պատճառով նրան որակում է «շինականաշէն» մակդիրով (Դ, բ)։ Փավստոսի ասելով՝ այս պաշտոնն ես ժառանգական էր և պատկանում էր Գնունյաց տոհմին։ — Պարսկաստանի մեծ հազարապետների պաշտոնն ու իրավասությունը տարբեր էին և ավելի ընդարձակ, քան Հայաստանում (տ. Ադոնց, ЮСТИНИфН» եր. 445 — 6)։

35. (Եր. 88). Գամիրքը Կապադովկիան է։

36. (եր. 88). Տափերի կամ Տափերական կամուրջը Արտաշատ քաղաքի կամուրջն էր Արաքսի վրա։ «Տափեր» բառը թվում է բուն ժողովրդական բառ «տափ» բառի հոգնակին, որ նշանակում է նաև հարթավայր, դաշտ տեղ, ինչպես Փավստոսն էլ գրում է՝ «Ընդ առաջ ելանէր նմա ի դաշտն յայնկոյս գետոյն Տափերն կամրջի»։

37. (Եր. 92). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «Քանզի ոչ էին թէ որպէս այլոք ազգականացն... հաւատոցն աստուածաբանիւ քարոզութեանն...»։ Մենք ուղղեցինք «Քանգի ոչ թէ որպէս այլոց ազգացն... հաւատոցն աստուած բանիւ», և ըստ այսմ թարգմանեցինք։

38. (եր. 94). Եպիսկոպոսները (հուն. ЁЯ100ПՕՀ = վերատեսուչ, վերադիտող) հոգևոր տեսուչներ կամ առաջնորդներ էին թեմերի, ընդարձակ մտքով՝ նաև աշխարհների, այժմյան տերմինով՝ թեմի առաջնորդներ։ Հին նախարարական Հայաստանում ամեն մի իշխանական կալվածք մի հատուկ եկեղեցական թեմ էր կազմում և ուներ սեփական եպիսկոպոս։ Իսկ քորեպիսկոպոսները (հուն, yope.71 taXTtog =վերատեսուչ գավառի կամ գյուղի) գավառների կամ գյուղերի առաջնորդներն էին՝ եպիսկոպոսական կամ քահանայական աստիճանով, թեմի առաջնորդին ստորադրյալ։ Դանիել քորեպիսկոպոսին Ներսես կաթողիկոսը, գնահատելով նրա հավատարմությունն ու ընդունակությունները, հանձնել էր ուրիշ պաշտոններ ևս, որոնց մասին գրում է Փավստոսը։

39. (Եր. 94). Բնագրում գրված է. «վերակացու և գլխաւոր եկեղեաց գաւառին Տարօնոյ»։ Պատկանյանը և Նորայրը «եկեղեաց» բառն ուղղում են «եկեղեցեաց», որ միանգամայն ընդունելի է, և որին մենք հետևեցինք։

40. (Եր. 95). «Անապատ» պահլավերեն բառ է՝ anapat = ոչ-ապատ. ոչ-շեն, և նշանակում է անշեն, անմարդաբնակ (տեղ), հակադրությամբ ապատի-շենի, բնակելի տեղերի։ Այս նախնական նշանակությամբ էլ հաճախ գործ է ածում Փավստոսը «անապատ» բառը և նրանից ածանցված «անապատաւոր» բառը՝ իբրև մենակյաց։

41. (Եր. 97). Բնագրում՝ «Նորին արեամբն», որ կարող է վերաբերել Քրիստոսին, բայց այս դեպքում պետք է լիներ «իւրով արեամբն»։ Ուղղեցինք «Նոցին արեամբն», այսինքն՝ Հռիփսիմյան նահատակների։

42. (Եր, 100). Բնագրում գրված է. «Որ գաւառին Աղձնեաց և Մեծաց