Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եր. 52—53) դեսպանների թիվը տասնութն է, փոխանակ Փավստոսի հիշած իննի, իսկ այն անունների մեջ, որ երկուսն էլ ունեն, կան տարբերություններ, այսպես՝ փոխանակ Փավստոսի Մեհեն-ի, Վարքն ունի Մեհենդակ, փոխանակ Մեհառ-ի՝ Մեհևան, փոխանակ Մուշկ-ի՝ Մուշկան, փոխանակ Բագենից՝ Բառնեից, փոխանակ Հրսիձորոյ՝ Գաբեղենից: Վրկեն նահապետն Հաբուժենից բոլորովին չկա Վարքում, փոխանակ Փավստոսի Դեմետ նահապետն Գնթունեաց, Վարքն ունի Գնել նահապետն Գնունեաց:

87. (Եր, 157). Բնագրում՝ «զվեց ամ»: Ներսեսի Վարքն ունի 8 ամիս, Ե. Մ. Փավստոսի վեց ամը ուղղում է վեց ամիս:

88. (Եր. 159). Բնագրում գրված է. «ի լիութեան», որ մենք ուղղեցինք ու թարգմանեցինք «ի լկտութեանն» ըստ Նորայրի։

89. (Եր. 159). Բնագրում՝ «Ստադատք, զրախօսք», որ մենք ենթադրաբար թարգմանեցինք ազատի մեջ ստողներ, զրպարտողներ»: Մի քանի տող հետո՝ աղավաղված ենք համարում բնագիրը, որ ունի «աւանդառուք զաւանդս լի զպահեստս բարձեալ»։

90. (Եր. 162). Բաքասեր անծանոթ տեղ է, ուրիշ տեղ հիշատակված չէ:

91. (Եր. 163). Սոդոմ քաղաք Պաղեստինում, Մեռյալ ծովի մոտ, որ բնակիչների: սոգոմացոց, անօրինակ անառակությունների պատճառով աստծու հրամանով կործանվեց Գոմոր քաղաքի հետ միասին (Ծննգ., ԺԹ, ԻԴ և հաջ.)։ Այնուհետև «Սոդոմ», «սոդոմացիտ բառերը սկսեցին գործածվել նշանակելու համար անառակ վարքի տեր քաղաքներ ու մարդիկ։

92. (Եր. 164). Ժանտախտի առաջին հիշատակությունը Հայաստանում։ Մի ուրիշ ժանտախտի դեպք էլ հիշում է Փավստոսը (Դ, ժե)։ Նա արծարծվեց Արտագերս ամրոցում և մի ամսում 17 000 մարդ կոտորեց։

93. (Եր. 167). Այս Շավասպը, ինչպես Փավստոսն էլ է ասում, միակ մնացորդն էր Արծրունյաց ցեղից, որին Արտավազդ և Վասակ Մամիկոնյաններն ազատեցին կոտորածից ու տարան Տայք, այնտեղ մեծացրին և իրենց տոհմից նրան կին տվին, որից նորից սերվեց Արծրունյաց տոհմը (Փավստ., Գ, ժը)։ Այս Շավասպի որդին է, անշուշտ, Մերուժանը, որի կատարած չարիքները մանրամասն պատմում է Փավստոսը հաջորդ դպրություններում:

94. (Եր. 168). Բնագրում գրված է. «առ համբաւ ցանկութեան անուանն տրփեալ լինէր մին ևս հօրեղբօրորդին»... Մենք ուղղեցինք՝ «նուանն... մեւս» (=միւս)։ Նորայրը ևս ենթադրում է, թե «անունն» ուղղելի է նուանն։

95. (Եր. 169). Բնագրում գրված է. «Ի բուն բանակի տեղսն Արշակունեացն ի ներքոյ Սիւնեացն և ի վերայ ասպարիսացն»: «Բանակի տեղսն» ուղղելի է «բանակետեղն», ինչպես ունի Փավստոսը նույն գլխում, քիչ հետո՝ «յանդիման բանակետեղ բնին»։ Սիւսեացն (var. Սիւնեացն) համարել են հատուկ անուն, բայց Ե. Մ. և նրանից անկախ՝ Աճառյանը (Արմ. բառարան) բացատրում են իբրև պարսպով պատած որսատեղ: Ասպարես բառն այստեղ գործ է ածված սկզբնական նշանակությամբ՝ ձիարշավարան: