Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է, այսինքն՝ երկրպագության արեգակին և կրակին, բազմաթիվ ծիսական պատվերներով: Բառը Եղիշեի մոտ գործ է ածված բուն պահլավերեն ձևով՝ «դեն-ի Մազդեգն»։ «Մազդեզն» պահլավերեն բառ է՝ mazdesn, mazdeyasn. կրճատված է Արամազդ բառից և նշանակում է Արամազդին պաշտող։

142. (Եր, 224). Բնագրում գրված է. «Վահանայ էր քոյրաթիւ և Մամիկոնեան տոհմէն, քոյր Վարդանայ»։ « Բոյրաթիւ» բառը Հայկ, բառարանը բացատրում է «քոյր թուեցեալ՝ համարեալ», որ գոհացուցիչ չէ։ Առձեռն բառարանը ավելի որոշ է բացատրում՝ «հորեղբոր կամ հորաքեռ աղջիկ, քույր սեպված», բայց ճիշտ չէ։ «Քոյրաթիւ» բառի մասին մի ուրիշ վկայություն է բերում Հայկազյան բառարանը՝ «Արդարև քոյրաթիւ է իմ առ ի հօրէ», այսինքն՝ «հիրավի նա իմ քույրաթիվն է հոր կողմից», որից կարելի է ավելի հավանական նշանակությունը դուրս բերել՝ խորթ քույր, ինչպես և մենք թարգմանեցինք: Ըստ Փավստոսի՝ Համազասպուհին քույր էր Վարդանի և քույրաթիվ Վահանի: Իսկ Վահանը եղբայր էր Վասակ սպարապետի (Դ. ծ), ուրեմն, Վահանը, Վարդանը և Վասակը հարազատ եղբայրներ էին, և եթե Համազասպուհին քույր էր Վարդանի, բայց քույրաթիվ էր նրա հարազատ եղբոր՝ Վահանին, նշանակում է՝ այս վերջինիս համար խորթ քույր էր՝ ուրիշ մորից ծնված, հոր կողմից քույր էր, մոր կողմից՝ խորթ-քույրաթիվ:

[Թարգմանության մեջ ուղղեցինք «ազգականուհի»։— Խմբ.]:

143. (Եր, 224). «Անակիւղոս» հունարեն բառ է, որ նշանակում է կարճասրունք պատմուճանի մի տեսակ (Արմ. բառարան):

144. (Եր. 229). Բնագրում գրված է վերնագրում. «Տան որդւոցն Թորգոմայ իշխանին Հայոց»։ Ուղղեցինք «աշխարհին», ինչպես ունի Դ դպրության վերնագիրը նույնպիսի տեղում։

145. (Եր. 231). Բնագրում գրված է. «Լկնեալ յարձակեցաւ Մուշեղն»։ Հայկազյան բառարանը չի բերում «լկնել» բառի համար Փավստոսի այս վկայությունը, և ուրիշ գործածությունների վրա հիմնվելով՝ բացատրում է լրբանալ, լկտիանալ, որ չի հարմարվում Փավստոսի այս տեղին։ Աճառյանը (Արմ. բառ.) բերում է այս վկայությունը և «լկնելը» բացատրում է «հարձակվել», հիմնվելով երկու հատվածների վրա, որտեղ «լքնել» նշանակում է հարձակվել, վրան վազել, բայց որովհետև բնագրում «հարձակվել» բայն էլ գործ է ածված «լկնել»-ի հետ, մենք հարմար համարեցինք թարգմանել «համարձակ» բառով, որը նույնպես ընդունում է Արմ. բառարանը: [Այստեղ «լկնել», «հարձակվել» նշանակությամբ ավելադրություն է։—Խմբ.]:

146. (Եր. 231). Բնագրում այստեղ թերություն է նկատվում, այնպես է հասկացվում, թե Հունաց զորքերը բաշխել, տեղավորել էին Եռանդում, Բախիշում և Հայաստանի բոլոր գավառներում, սակայն այս դպրության Դ գլխում ասված է, թե Հունաց զորքերը գտնվում էին Եռանդում ու Բախիշում, այսինքն՝ չէին ցրված Հայաստանի մյուս գավառներում ևս: Եռանդ և Բախիշ տեղերը միայն Փավստոսի մոտ են գործածված երկու անգամ, Դիոն Կասիոսը հիշում է Pavjeie ձևով մի տեղ Արածանի գե-