Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տի ափին, որը Ադոնցը նույնացնում է Փավստոսի Եռանդի հետ (Юстиниан, եր. 37), իսկ Բախիշի տեղը բոլորովին հայտնի չէ։

147. (Եր. 234). Բնագրում գրված է. «Տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն»: Բառարանները այս բառը բացատրում են իբրև պաշխիշ, պարգև։ Փավստոսի լեզվում այսպիսի նոր ռամկաբանություն անընդունելի է, Նորայրը (Կորյուն, եր. 184, ծանոթ.) ուղղում է «բաշխել, բաժանել, բաժին հանել», որ միանգամայն ընդունելի է։

148. (Եր. 236). Բնագիրն ունի. «Մինչդեռ խօսեցեալ գային զօրքն»։ «Խօսեցեալ» անտեղի բառն ուղղեցինք «խաղացեալ» և ըստ այսմ թարգմանեցինք։

149. (Եր. 236). Բնագրում գրված է. «Տարցուք յաղթանս ի գործ կաւագործութեան»։ «Յաղթանս» անսովոր բառի տեղ մի ձեռագիր ունի իսկական բառը՝ «յԱղուանս» ,որին մենք հետևեցինք:

150. (Եր. 238). Բնագիրն այստեղ ունի. «Խլեցեր, այրեցեք զիս»։ «Խլել» բայի անսովոր նշանակությամբ գործածությունն այստեղ Հայկ. բառարանը բացատրում է այսպես. «Հանէր զայրն ի ձեռաց իմոց» կամ «ի խելաց հանէր զիս»։ Երկու բացատրություններն էլ անհավանական են։ Մենք հետևելով խոսքի իմաստին՝ ենթադրաբար թարգմանեցինք «իմ տունը քանդեցիր»։ Շարունակության մեջ դրված է. «Զի ասացի ես բանս, մի՛ յղեր զայրն զայն ի գործ պատերազմի»։ «Բանս» բառն անտեղի է, պետք է ուղղվի՝ «բառ»։ Թվում է, թե սկզբնապես եղել է ճիշտ ձևով՝ բամ.— «զի ասացի ես, բամ՝ մի՛ յղեր...». հետո «բամ»-ը կա՛մ երկաթագիր Մ և Ս գրերի նմանության պատճառով, կա՛մ գրչի ուղղումով փոխվել է բաս, իսկ սա աղավաղվել դարձել է «բանս»։ [«Խլեցեր» նշանակում է «արմատախիլ արեցիր»։ Թարգմանությունն ուղղեցինք այսպես։ — Խմբ.]:

151. (Եր. 238). Քիլ հին ժամանակի երկայնության չափ է, թզից փոքր, բացված ձեռքի բութ մատի ծայրից մինչև ցուցամատի ծայրը, որ համարվում էր հավասար ութ մատնաչափի կամ երկու ուղուկի։— Ներսես կաթողիկոսի այս խոսքը, ինչպես և հաջորդները, առնված են ս. Գրքի, մանավանդ Սաղմոսի զանազան տեղերից։

152. (Եր. 239). Այստեղ դուրս գցեցինք մոտ կես երես, որ պարունակում է Բարելոնի հնոցը գցված երեք մանուկների աղոթքից հատվածներ (Դան., Գ. 23—45) «Յիրաւունս անցուցեր դու մեզ...» [Բնագրի բաց թողնըված մասը մենք թարգմանեցինք։ — Խմբ.]:

153. (Եր. 241). Հին ժամանակ սովորություն կար, որ պատերազմից ետ դարձող զինվորները բերում էին իրենց սպանած թշնամիների գլուխները՝ իբրև ապացույց իրենց գործած քաջության։ Որքան շատ լինեին գլուխները, այնքան մեծ էր լինում բերող զինվորականի պարծանքն ու պատիվը. Սրանից է մնացեք մեր ժողովրդական լեզվի մեջ «Գլո՞ւխ ես բերել» ոճը, որ նշանակում է. «Ի՞նչ ես պարծենում, հո թշնամու դլուխ չե՞ս բերել»։

154. (Եր, 243). Լեգեոնը հռոմեական զորքի միավոր էր, որ պարունակում էր, զանազան ժամանակներում, 3600-ից մինչև 6 000 կռվող զին-