Jump to content

Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Քանզի յայտնեօք ծածկելովք, քանզի միոյն միայն յամենազօրէն առ ամենայն ազգս երկրածնաց շնորհքն մատակարարեին» (Գ, ժ), որ Փավստոսի մոտ աղավաղված է հինգ բառ թաց թողած լինելու պատճառով:

«Սա զհետ հօրն իւրոյ Վրթանայ զառաքելական յաջորդեր, հայրական չափոցն նմանեալ ծնունդ... զամենայն ըստ պարգևացն աստուծոյ զշնորհացն կատարեր» (Գ, ժթ): (Առաջին երկու համեմատությունները ցույց են տրված նաև ուրիշներից:)

Մեր այժմյան Ագաթանգեղոսին Փավստոսը լավ ծանոթ է և գրեթե նրա բոլոր մասերից փոխառություններ է անում կամ ակնարկում է դրանց: Նա գիտե, որ Սասանյաններն սպանել Են Արտավանին, որի պատճառով հա, Արշակունիները վրեժխնդիր են եղել նրանցից (Փավստոս, Դ, ծդ. Ագաթ., Ա, Բ), որ ս. Գրիգորը Անակի որդին է (Գ, Բ—Ագաթ., Ժա), որ նա չարչարվել է հայերից քրիստոնեության պատճառով (Գ, ժդ—Ագ., զ—ժ), որ Գրիգորի չարչարանքներից հետո եկել են Հռիփսիմյանք, չարչարվել են ու նահատակվել (Գ, ժգ—Ագ., ժդ—ժթ), որ թագավորի անասնական կերպարանք է ստացել, որը և առիթ է եղել հայոց դարձին (Գ, ժգ—Ագ., Ի), որ ս. Գրիգորը քարոզել, վարդապետել է հայերին (Գ, ա, դ., ԱԳ— Վարդապետութիւն և այլն), որ Քրիստոսի նախավկաների՝ Գայանեի, Հռիփսիմեի և նրանց ԳՈՐ՝ ծակիցների վրա վկայարաններ են շինվել Այրարատյան գավառում (Գ, ժ— Ագ., ճգ), որ ս. Գրիգորը Հայոց առաջին կաթողիկոսն է եղել (Գ, ժ—Ագ., ճժա և ճաշ.) , որ սովորություն է եղել կաթողիկոսության ձեռնադրությունը Կեսարիայից ստանալ (Գ, ժբ, Ե, իթ,—Ագ., ճժգ, ճժզ), որ ս. Գրիգորը հրաշքով կործանել է մեհյաններ Տարոնի Աշտիշատում (Գ, գ, Դ, դ—Ագ., ճժգ—ճժե), որ նա այստեղ է շինել առաջին եկեղեցին ս. Հովհաննեսի անունով (Գ, գ, ժգ, և այլն—Ագ., ճժդ), որ այստեղ մկրտություն է կատարել և ձեռնադրություն է արել (Գ, ժգ—Ագ., ճժե), որ պատվիրել է տարեցտարի տոնել սրբերի հիշատակը (Գ, գ, ժգ, Դ, ժե-Ագ., ճժե), որ Տրդատը եկեղեցուն նվիրել է կալվածքներ՝ յոթ-յոթ հող (Դ, ժդ, Ե, լա-Ագ.,6ժթ), որ ս. Գրիգորը քաշվել է անապատ ճգնելու (Ջ, Ժզ—Ագ., ճիգ), որ նա ունեցել է երկու որդի՝ Վրթանես և Արիստակես (Գ, բ, գ-Ագ., ճիգ), որ կրտսերը ս. Գրիգորից ձեռնադրվել և գործակից է եղել հորը (Գ, բ, գ—Ագ., ճեզ), որ հրեշտակն սպասավորելիս է եղել Կոստանդիանոսին (Գ, Ժ—Ագ., ճիե), որ Նիկիո ժողովն է գնացել Արիստակեսը՝ ս. Գրիգորի որդին (Գ. ժ—Ագ, ճիէ): Եթե նկատի առնելու լինենք, որ Փավստոսը նպատակ չի ունեցել Լուսավորչի պատմությունը գրելու, այլ հարմար առիթներով զանազան տեղերում հարևանցի հիշատակություններ է անում նրա մասին, այլևս տարակույս չի մնա, որ նա ծանոթ է Ագաթանգեղոսի Պատմությանն ամբողջապես՝ նույն