Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրությունը Փավստոսի Պատմության սկիզբն է։ — «Առաջաբանութեան վճարումն՝ նշանակում է նախընթաց պատմության ավարտը և վերաբերում է Վեցերորդ դպրության առաջին գլխին, որով վերջանում է իսկապես Պատմությունը.— իսկ «Մնացւածք բանից ի ծայրէ» վերաբերում է նայն դպրության հաջորդ գլուխներին, որտեղ զետեղված են իրարից անկախ հատուկտոր հիշողություններ այս ու այն հոգևորականների մասին, որոնք Պատմության հետ կապ չունենալով՝ չէին կարող բուն Պատմության մեջ զետեղվել:

203. (Եր, 298). Փակագծված բառերը պակասում են այստեղ վերնագրում։ Լրացրինք ցանկի վերնագրից։

204. (Եր. 298). Բնագիրն այստեղ թերի է՝ «Եւ էին թիկունք Արշակայ թագաւորին Հայոց և Խոսրովու թագաւորն Պարսից»։ Մենք լրացրինք ինչպես իմաստը պահանջում էր, և ինչպես ենթադրել է Պատկանյանը իր հրատարակության ծանոթության մեջ։

205. (Եր. 299). Բնագրում գրված է. «Որ Սիւնքն գաւառին մնացին», մի ձեռագիր ունի՝ «Որսիւնքն»։ «Սիւնքն» մենք համարեցինք ոչ թե հատուկ անուն (որ անհայտ և անտեղի կլիներ այստեղ), այլ հասարակ անուն՝ փոխաբերաբար գործածված, աշխարհի սյուները՝ հենարանները կազմող, հիմնական գավառները։

206. (Եր. 299). Բնագիրն ունի. «Պակասեաց յիւրմէ մեծութենէն յայնմ ժամանակն և յապայ»: Վերջին բառը ցույց է տալիս, որ Փավստոսի Պատմությունը գրված է Հայաստանի այս բաժանումից (384-ին) շատ հետո։

207. (Եր. 300). Պճղնավորը երկար զգեստ՝ փարաջա էր, որ մինչև պճեղները՝ ոտքերի կոճերն էր հասնում։ Սա էր հոգևորականների արտաքին զգեստը, որի պատճառով Հայր մարդպետը ծաղրելով հոգևորականներին՝ կանանցազգեստ է կոչում (Փավստոս, Դ, ժգ)։ Իսկ խոտորկտուրը, ինչպես բացատրել են Ս. Պարոնյանը և Հացունին (Արմ. բառ., «խոտոր» թառի տակ), նշանակում է զինվորական զգեստ, որ ետևի քղանցքից դեպի առաջ՝ մինչև ծնկները կտրված էր լինում, որպեսզի առջևի քղանցքը վազելուն չխանգարի։ Երևի կազմված է «խոտորս և «կտրել» բառերից, այսինքն՝ շեղակի կտրված։

208. (Եր. 300). Բնագիրն այստեղ ունի. «Եւ ինքն Զաւէնն աթինեալս և զտապակեալս զժապաւինեալս նարօտօք ագանէր», որտեղ «աթինեալ» (կամ «նա թինեալ»՝ «Զաւէն» բառի վերջին ն գիրը համարեւով այս բառին պատկանող) և «տապակեալ» միայն այստեղ են գործածված և պարզ չեն ոչ ծագումով և ոչ նշանակությամբ։ Արմ. բառ. առաջին բառը հասկանում է իբրև «պճնված, զարդարված», իսկ «տապակեալ» բառը (տապակ վահանաձև զարդ)՝ իբրև վահանակներով զարդարված։

209. (Եր. 301). Բնագրում գրված է. «Զորթ այր ներքինի ընդ նոսին»։ Քանի որ Զորթը եպիսկոպոս է եղել, ինչպես գրված է վերնագրում և բնագրի մեջ, ուրեմն նա չէր կարող ներքինի լինեք, որ արգելված էր եկեղեցական կանոններով։ Ուստի մենք թարգմանեցինք «ներքին խորհըր-