Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ագաթանգեղոսի անունը կրող լեգենդար պատմության մեջ, իսկ մինչ այդ, մոտ 180 տարի, նրա անձնավորությունը մնացած է եղել մթության մեջ: Արդ, քանի որ Ագաթանգեդոսի Պատմությունը 461 թվականին դեռ չկար, պետք է նրա գրության ժամանակը դնել այդ թվականից սկսած 4—5 տարվա ընթացքում, այսինքն՝ 461—465 թվականներին: Ավելի ուշ դնել չենք կարող այն պատճառով, որ նրանից հետո է գրվել Թադեոս առաքյալի վկայաթանությունը, իսկ այս երկուսից հետո՝ Փավստոսի Պատմությունը:

Որ Թադեոս առաքյալի վկայաթանությունը գրված է Ագաթանգեղոսից հետո, երևում է նրանից, որ Թադեոս առաքյալի քարոզությունը Հայաստանում և նահատակությունը Սանատրուկի ձեռքով՝ Ագաթանգեդոսին հայտնի չեն: Եթե այս բաները հայտնի լինեին Հայաստանում, անկարելի է, որ Ագաթանգեղոսը զանց աներ հիշել. անկարելի էր, որ Լուսավորիչն իր երկար քարոզների մեջ չհիշեցներ, որ հայ ազգի լուսավորության համար նախ արյուն է թափել Քրիստոսի աշակերտներից մեկը: Մանավանդ, ընդարձակ վարդապետության մեջ, որտեղ հեղինակը թվում է Քրիստոսի առաքյալներին և յոթանասուներկու աշակերտներին, նա Թադեոս առաքյալի լոկ անունն է հիշում մյուս առաքյալների թվում, և երբ հիշատակում է այն երկրները, որտեղ առաքյալները քարոզեցին, անորոշ կերպով ասում է. «Ոմանք ի Մարս և ոմանք ի Պարթևս, ոմանք ի խուժաստան և ոմանք ի Միջագետս, ոմն ի կողմանս Գամրաց, ոմն ի Պոնտոս, ոմն յԱսիա, ոմն ի Փռիւգիա, ոմն ի Պանփիւլիա» և այլն, առանց Հայաստանի անունը հիշելու: Այս աչքի ընկնող երևույթը ուրիշ կերպ չի կարելի բացատրել, քան ենթադրելով, որ Թաղերս առաքյալի քարոզությունն ու նահատակությունը նայլոնի դարձան Թադեոս առաքյալի վկայաբանության միջոցով, և այս վկայաթանությունը գրվել է Ագաթանգեղոսի Պատմությունը գրվելուց նետո: Որ Թադեոս առաքյալի՝ Հայաստանում քարոզելը և այստեղ նահատակվելը շինծու են, կարիք չկա ապացուցելու: Սա Հայաստանի ասորասեր հոգևորականության ստեղծած կեղծիքն է՝ հունասեր նոգևորականության ստեղծած Ագաթանգեդոսին ու Լուսավորչին իբրև հակակշիռ՝ Հունաստանից ծագած Գրիգորի նշանակությունը նսեմացնելու համար: Բայց հեղինակը կամ հեղինակներն իրենց նպատակին չհասան. Լուսավորիչը դարձավ ամբողջ Հայաստանի ազգային սուրբը:

Արդ, քանի որ Փավստոսը գիտե թե՛ Ագաթանգեղոսին և թե՛ Թադեոս առաքյալի վկայաթանությունը, և մյուս կողմից Մովսես խորենացին հինգերորդ դարի ութսունական թվականներին օգտվում է Փավստոսից (առանց անունը հիշելու), սրանից հետևում է, որ Ագաթանգեդոսի գրությունը պետք է դնենք 461—465-ին, վկայաթանությունը՝ 465—470-ին, իսկ Փավստոսի Պատմությունը՝ հինգերորդ դարի յոթանասնական թվականներին, վկայաբանությունից եետո, խորենացուց առաջ[1]:

  1. Նկատի ունենալով հենց միայն այն հանգամանքը, որ Փավստոսի երկը գրված է մեսրոպյան շրջանի հայերենով, կարելի է ասել, որ այս կարծիքը իրականության չի համապատասխանում։— Խմբ.: