Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան օգնելու: Նրա համակրությունը հույների կողմն է եղել, բայց սրանց նրան բանի տեղ չեն դնում, ո՛չ նրանից օգնություն են խնդրում և ոչ մեծարում: Այնինչ Շապուհը կեղծավոր խոսքերով նրա սիրտը շահում է, մոռացության է տալիս նրա երդումը դրժելը և Պարսկաստանից գաղտնի փախչելը, խնդրում է նրանից օգնություն. «Եթե դու մեր կողմը լինես, ասում է, հաղթությունը մերը կլինի»: Արշակը հրապուրվում է ու գնում է իր թշնամուն օգնության և իր բարեկամ նույների զորքերը կոտորում է մինչև վերջին մարդը, առանց պարսկական զորքի մասնակցության: Նա թեթևամիտ է. մի քաղաք է շինում իր անունով (Արշակավան). նրա մեջ ապարանք է շինում իր համար և կամենալով, որ քաղաքը շուտով բազմամարդանա՝ այն հայտարարում է քաղաք ապաստանի, այսինքն՝ ինչ հանցավոր որ փախչի, այդ քաղաքին ապավինի, նրա դեմ դատ չի լինի[1]: Մեծամեծ չարիքների տեղիք տվեց Արշակի այս անխոհեմ գործը: Երկրում բազմազան գողեր, ավազակներ, հափշտակիչներ, որոնք անիրավ գործեր կատարելուց հետո փախչում-ընկնում էին այդ քաղաքը: Պարտապանները, ավանդառուները այդտեղ էին ապավինում՝ պատասխանատվությունից խուսափելու համար. մարդիկ Հափշտակում էին ուրիշների կանանց և փախչում այդ քաղաքը: Երկիրը սուգի մեջ մտավ, հառաչելով ասում էին. «Իրավունքը մեռավ մեր երկրում»: Չարիքին վերջ դրեց ժանտախտը, որ մի քանի օրում կոտորեց ժողովուրդը, մյուսներն էլ սարսափահար ցիրուցան եղան: ժողովուրդը այս պատուհասը վերագրեց Ներսես Մեծի անեծքին: խոր վիպական բնույթ է կրում Արշակի վրա գործ դրված հմայությունը Հայաստանի հողով ու ջրով և նույնիսկ պահպանել է վեպի չափական ձևը (Դ, ծդ): Շապուհի դահլիճում Արշակը պարսկական ձողի վրա եղած րոպեներին խեղճանում, նվաստանում է, մեղա է գալիս, ուզում է Շապուհի ոտքերը ձամբուրել, իսկ երբ գալիս են հայկական հող ցանած հատակի վրա, նա խրոխտանում է, սպառնալիքներ թափում Շապուհի վրա՝ մոռանալով, որ Պարսկաստանում է գտնվում, Շապուհի ձեռքում: Մանավանդ հուզիչ է ընթրիքի տեսարանը, երբ Արշակին անարգելու համար վերջին տեղումն են

  1. Ապաստանի տեղեր՝ հուն.).04 , լատ. aSylllS, ֆրանս, asile. պարսկ. bast/ գոյություն ունեին հին ժամանակներից ի վեր և այլ երկրներում, ինչպես հրեաների մեջ իբրև ապաստանի տեղ էր ծառայում տաճարի սեղանի եղջյուրը (Գ. Թագ., Ա, 50), հին Հունաստանում և Իտալիայում՝ աստվածների մեհյանները, աստվածների արձանները, սեղանները, դամբարանները, Պարսկաստանում՝ ջահերի ախոռատունը, վերջերը մզկիթը, փոստը և այլն» Ապաստանի տեղի իրավունքը մտավ նաև եվրոպական պետությունների մեջ: Այժմ վերացված է, բայց շարունակվում է դեռ Պարսկաստանում, Արշակ թագավորն էլ, երևի օրինակ առնեյով Պարսկաստանից (կամ Հունաստանից), կամեցավ նույնպիսի ապաստանի տեղ դարձնել ամբողջ քաղաքը, որ բնականապես տեղիք տվեց մեծամեծ զեղ¬ ծումների: