Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ դեռ չկա Դավթի գերմարդկային ուժը, չկան Թուր-Կեծակին, Քուռկիկ Ջալալին, բայց ամենահաղթ հերոսն է, որ պատերազմների մեջ տասնյակ միլիոններով թշնամի է կոտորել, բայց չպետք է մոռանալ, որ Փավստոսի մեջ վեպը Մուշեղի մասին դեռ նոր է ստեղծվել, հազիվ մի հարյուր տարվա զարգացում ունի, այնինչ Դավիթ Սասունցու վեպը դրանից հետո դարձյալ մի քանի հարյուր տարի աճել է ու զարգացել գուսանների կամ վիպասացների մի շարք սերունդների ստեղծագործություններով: Այս պատճառով Փավստոսի գրվածքը պետք է հանել Խորենացի—Փարպեցի—Սեբեոս և այլն զուտ պատմական հիշատակարանների շարքից և զետեղել Ագաթանգեղոսի, Ջենոբ Գլակի, Հոհան Մամիկոնյանի պատմական զրույցների շարքում: Դրանք պատմագրության տարբեր ժանրեր են:


ԽՈՐԵՆԱՑԻ ԵՎ ՓԱՎՍՏՈՍ

Երբ այս ուղիղ տեսակետից նայում ենք Փավստոսի Պատմության էության վրա, մեզ համար լիովին պարզվում է Մ. Խորենացու վերաբերմունքը դեպի այս պատմական հիշատակարանը, որ տեղիք է տվել բազմաթիվ այլընդայլո մեկնությունների: Նախ նկատենք, որ այս երկու հեղինակներն իրենց պատմագրելու հատկություններով կատարյալ հակոտնյաներ են, ծայրահեղորեն իրար հակառակ, խորենացին ժամանակագրությունը համարում է պատմության անհրաժեշտ հատկություն—«Ոչ է պատմութիւն ստոյգ՝ առանց ժամանակագրութեան»: Այս սկզբունքն ունենալով՝ նա Պատմությունը գրելուց առաջ պատրաստել է ժամանակագրական աղյուսակ Արշակունյաց թագավորության ամբողջ շրջանի համար, որին անշեղ հետևել է Պատմության այս մասում (Բ և Գ գրքերում)՝ նշանակելով ամեն մի թագավորի և կաթողիկոսի գահակալության սկիզբը, վերջը և տևողությունը, և այս մասում ոչ մի սխալ կամ հակասություն չի երևում: Նրա Ժամանակագրական սխալը ուրիշ տեղ է՝ հռոմեական և բյուգանդական կայսրների ու Սասանյան թագավորների Ժամանակագրական սխալ աղյուսակներում, որոնք իր պատրաստածը չեն եղել, այլ առել է ուրիշ աղբյուրներից, և սրանից են ծագում նրա պատմական ու համաժամանակյա սխալները: Այնինչ Փավստոսը ժամանակագրություն չունի, նրա համար գոյություն չունի ժամանակագրություն. ոչ մի թագավորի կամ կաթողիկոսի տարիները նա չգիտե (բացառությամբ Ջ դպրության մի քանի գլխավոր եպիսկոպոսների տարիների, իսկ այս դպրությունը համարվում է անհարազատ). և եթե մարդ փորձում է նրա տվյալների հիման վրա մի ժամանակագրություն կազմել, ստացվում են ակներև անպատեհություններ:

Խորենացու մեջ շատ զարգացած է քննադատական ոգին, նա քննում է աղբյուրները և ընտրում է ինչ որ իրեն արժանահավատ է թվում, քննում է ժողովրդական աղբյուրները, նրանց այլաբանությունները «ճշմարտում» և նրանցից հանում իրական պատմությունը, ինչպես ինքն է հասկանում, նա քննում է անցքերը և որոշում է Թավաստին ու կասկածելին, քննում է գործող անձերը, նրանց գովաբանում կամ պախարակում, քննում է նույնիսկ