Էջ:Free documents from book "Armenian Republic" by Simon Vratsian.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1894 թ. տեղի ունեցաւ Սասունի կոտորածը, որ հազարաւոր պահեր խլեց հայ ժողովրդից: 1908-9թ. բռնկւեց տաճկական յեղափոխութիւնը, կարծելով թէ փոփոխութեան պիտի ենթարկւի նաև պետական կազմն ու քաղաքականութիւնը, հայ ղեկավարները համաձայնութեան եկան երիատաարդ թիւրքերի հետ միասին կռւելու բռնապետութեան դէմ. դժբախտաբար, նրանց յոյսերը այս անգամ ևս չարդարացան, և իբրև պատասխան այդ համաձայնութեան, տեղի ունեցաւ Ադանայի և Կիլիկիայի մեծ ջարդը 1909թ.: Տաճիկները անշեղ կերպով տանում էին իրենց գիծը, իսկ եւրոպական պետութիւնները նոտաներից այն կողմը չէին անցնում: Դրութիւնը մնում էր նոյնը և հայ դատը գրագրութեանց մի անսպառ նիւթ էր միայն, երբ 1913թ. Պոլսում մշակւեց նոր ռեֆօրմների նախագիծը. սակայն, 1914 թ. աշնանը բռնկւեց համաշխարհային պատերազմը, և դրանով վերջացաւ հայ դատի դիւանագիտական շրջանը: Այնուհետև հայ ժողովուրդը հանդէս եկաւ անկախ կազմակերպութեամբ՝ նախ ազգային խորհուրդների և ապա պետութեան ձևով ու այժմ նրա մի մասը ճանաչւած է Գերագոյն խորհրդի կողմից, ասել է նա արդէն ուրոյն պետական կազմակերպութիւն է միջազգային կշիռ և արժէք ունեցող:

Դիւանագիտական աշխատանքներին զուգահեռ ընթացել է և ժողովրդական ինքնագործունէութիւնը՝ հայ յեղափոխական շարժումը. այդ շարժման ղեկավարն ու իդէալների մարմնացումն է եղել Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ երեսուն տարիներից ի վեր պայքարել, կռւել, մեռել ու ապրել է այդ գաղափարով ու նրա համար: Նրա պատմութիւնը ամենահերոոական ընդվզումների ու պայքարների դրւագներից է կազմւած. իր կազմակերպած հայդուկային խմբերով Հայ հեղափոխական Դաշնակցութիւնը անվերջ կռիւ է մղել տաճիկ բռնապետութեան դէմ և նրա աշխատանքը եղել է յօգուտ ոչ միայն հայ, այլ և տաճիկ ժողովրդի: Այդ շարժման մէջ իրենց տեղն ունէին հնչակեանները և ուրիշ շատ շատերը անթիւ, անհամար ու անյայտ գոհեր, որոնք լուռ մարտնչել են հայ ժողովրդի ազատագրութեան համար: Դժւար է երեակայել այն մեծ զոհաբերութիւնը, որ աւել է հայը — պատմութեան մէջ դժւար է գտնել մի ժողովուրդ, որ միայն պատերազմի ընթացքում կորցրած լինի իր մի քառորդ մասը ու նաև դժւար է գտնել այնպիսին, որ այդ բոլոր դժբախտութիւններից յետոյ մեջ ոյժ և մղումն ունենայ պայքարելու և ապրելու: 1914 թ՛ հայ ժողովուրդը ամենայն ոգևորութեամբ պատերազմի դաշտ նետւեց ու կրկին տւեց բազմաթիւ զոհեր իր արդար դատի սեղանի վրա. մէկ ու կէս միլիոնից աւելի զոհ է տւել հայը իր պայքարների ընթացքում: Բայց անսահման է նրա կենսունակութիւնը, բոլոր արհաւիրքներին դիմադրեց ու չմեռաւ նա, այլ յաղթեց այդ յաղթանակի տոնն է այսօր:

Այսօր հայ ազատագրական շարժումը մտնում է իր երրորդ՝ պետական կազմակերպութեան շրջանը. Հայաստանը ճանաչւում է անկախ պետական օրգանիզմ, սակայն, ոչ իր իսկական սահմաններով. Դրա համար մենք դեռ ունենք անդուլ աշխատանք և ուժեղ կժիւ, որ պիտի տարւի ամենայն եռանդով: Այժմ, այս յաղթանակի օրը, արժէ, որ մենք յիշենք մեր մոտիկ անցեալը: Պատերազմի դուրս եկաւ հայը իբրև մի ռոմանտիկ ժողովուրդ. հայ գիւղացին, հայ զինւորը ժպիտ չունի երեսին, կռւել ու մեռել է նա թախիծը դէմքին, բայց նրա մէջ անմեռ ու հաստատուն մնացել է ու կայ հաւատը. դա է մեր ժողովրդի ռոմանտիզմը, որ տւել է անձնազոհութեան փայլուն օրինակներ, Ինչի՞ն ենք պարտական այս անկախութիւնը ստանալու համար: Եւրոպական պետութեանց շահերի հետ մէկտեղ իր գերազանց ազ-