Էջ:Free documents from book "Armenian Republic" by Simon Vratsian.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեցութիւնն ունի այս ակտի վրա նաև հայի ռօմանտիզմը — անսահման հաւատը դէպի իր դատի արդարութիւնը և այդ հաւատով մղած կռիւը։

Մի քանի տարի առաջ մենք մեն—մենակ կռւի դուրս եկանք մեր դարաւր թշնտմու դէմ թափելով մեր վերջին արիւնը և պարզելով վերջին փամփուշտը ու ապրեցինք մինչև այն օրը, երբ Հայաոաանի կառավարութիւնը յայտարարեց մայիս 28-ի ակտը առանց տերիտորիայի ու առանց պետութեանց վաւերացումն ունենալու. այդ մեր վճռականութիւնն է, որ ասում է՝ պէտք է լինի Հայաստանը, պէտք է ամբողջանայ նա: 1917 թ յունիս 4—ին ստորագրւեց մի դաշնագիր Տաճկաստանի հետ Բաթումում, ի՞նչ է դա, ծա՞ղր է, ճակատագրի խա՞ղ է. ո՛չ և ո՛չ, դա ճանաչումն է մեր ուժի, Տաճկաստանը այն ժամանակ զգաց, թէ ում հետ գործ ունի, նա այսօր ևս հարկադրւած կը լինի զգալ այդ։

Մեր նորագոյն պատմութեան երրորդ շրջանը յայտնի է ամենքիդ. քայլ առ քայլ կազմակերպելով, այսօր Հայաստանի մէկ մասը ճանաչեց փաստօրէն, կը նշանակէ նա օժտւած է պետութեան իրաւունքներով և կարող է միջազգային յարաբերութիւնների մէջ մտնել միւս պետութիւնների հետ։ Մեր յամառ աշխատանքով և արդար իրաւունքով տէր կը դառնանք նաև Տաճկահայաստանին, որի հարցը ըստ էութեան երբեք չի կարող կասկածի տակ առնել։ Մենք պահանջում ենք այդ և մեր վճռականութիւնը իր նպատակին կը հասնի։ Տաճկահայաստանի հարցը մեծապէս կապւած է Տաճկաստանի հետ, ինչպէս յայտնի է, ամենամօտ ապագայում քննութեան պիտի առնւի այդ խնդիրը, որի հետ մէկտեղ կը լուծւի նաև միւսը։ Սակայն, մեր կողմից ամէն միջոց գործ պիտի դրւի, որ արագանայ լուծումը, այնպէս, որ մեր ժողովուրդը ապրիլ ամսին հնարաւորութիւն ունենայ երկիր գնալու, մշակելու հողը և վերաշինելու քանդւած տները։ Միւո կողմից, Տաճկահայաստանի հարցը քաղաքական բնոյթ ունի և կապւած է ժողովրդի ապահովութեան հետ: Հայաստանը հայկական հանրապետութիւն չէ, այնտեղ ապրում են բազմաթիւ այլացեղ ժողովուրդներ, որոնք հաւատարիմ լինելով պէտք է իրենց զգան ազատ, որպէս մէկ հայրենիքի հարազատ զաւակներ, և կառավարութիւնը, ինչպէս միշտ, սրանից յետոյ էլ տանելու է իր անշեղ գիծը հաշտութեան եւ համերաշխ քաղաքականութեան ի բարօրութիւն բոլոր ժողովուրդների ուրախ եմ յայտնելու, որ նա յաջողութիւն է գտնում իր գործունէութեան ընթացքում: Հայաստանի յոյներն ու քիւրդերը ամէն կետպ արտայայտում են իրենց հաւատարմութեան զգացումները և ձգտում ունեն միշտ հաշտ ապրել այս հանրապետութեան մէջ: Անցեալը թունաւորւած է եղել, ապագան կը լինի լուսաւոր և հարազատ ամենքի համար: Ես բախտաւոր եմ այստեղ յայտնելու, որ Հայաստանի անկախութեան լուրը բուռն ոգևորութիւն է առաջ բերել մեր զօրքի մէջ, որը բազմաթիւ հեռագիրներով խոստանում է իրեն վերջին արիւնով պաշտպանել հայրենիքը:

(Աղմկալից ծափահարութիւններ, խանդավառ ցոյցեր զօր. Սիլիևեանին): Կառավարութիւնը որոշել է առանձին ակտով իր շնորհակալութիւնը յայտնել մեր քաջարի բանակին։ Շորհաւորանքներ են ստացւել նաև Հայաստանի այլացեղ կազմակերպութիւններից՝ Կարսի մահմետական ազգային խորհրդից, յունական, ասորական ազգ. խորհուրդներից (բուռն ծափեր):

Հեռագիրներով շնորհաւորել են մեզ մեր մեծ դաշնակիցների ներկայացուցիչները և հարևան պետութիւններից Վրաստանի կառավարութեան նախագահը (ծափեր): Պէտք է ասեմ նաև, որ կառավարութեան համար այս գործում չկան կուսակցութիւններ, քանի որ ուրախութիւնը համաժողովրդական է, ամենքե այսօր պիտի ցնծան ու կոչեն միաբերան՝ կեցցէ անկախ Հայաստանը: