Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 1 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ Գ

ՄԱՐԹԱ, մենակ:

Սիրտս գլըմփգլըմփում է։ Ո՛վ Փեթխայինի կամար-կատար աստուձաձին, մե շափաթ ամեն օր քու սանդըխտներու վրա օխտն֊օխտը ջեր բոբլիկ վուտով դիվիր ու դեվեր կ՛ոնիմ, թաք դու՛ն բարեխոսիս իմ Կեկելի համա։

Կեկելն ուրախ-ուրախ ներս է վազում:

ՏԵՍԻԼ Դ

ՄԱՐԹԱ. ԿԵԿԵԼ

ԿԵԿԵԼ, շտապով:

էրկու մարթ գնում էին, դե՛դի ջան, ու մեկն ասավ, թե մեբաշ հենց գու քա, վուր դուն էլ չիմանաս, կ՞ոսե։

ՄԱՐԹԱ

Հալա, հ՛ենց ապրիս, ղուրթ իս ասու՞մ։

ԿԵԿԵԼ

Աստուձ գիդենա։

ՄԱՐԹԱ, ձեռները բարձրացնելով ու առանձին:

Մե՜ռնիմ քու զորութենին: (Բարձր:) Ո՞վ կու՞լի յարաբ։

ԿԵԿԵԼ, վերջի խոսքերը լսելով:

Ո՛վ պիտի ըլի, միր լվացկ անող Շուշանը թե կու՛լի. մեբաշ գալը նա գիդե։

ՄԱՐԹԱ

Ի՛հ, խու՜ղիմ նրա շշկըրած գլուխն էլ. աճկիրս ու՛ռիլ է նրա համա՜։

ԿԵԿԵԼ

Բաս ուրիշ ո՞վ պիտի ըլի, դե՛դի ջան։

ՄԱՐԹԱ

էրնե՛կ գիդենամ, քեզ ո՛վ է հարցնում, քա՜։ (Ոտի ձայն է լսվում: Շտապով թուղթը հավաքում է ու պահում:) Հորե՛ն, մամեն էլ տուն էկավ էս կարը մ՛ոդ արա ու գնա՛, բա՛նըդ տիս։

Խորքի դռնից մտնում է Օսկանը, վերարկուն վրան գցած, գլխինին ֆուրաժկա, մեկ ձեռին կապույտ թաշկինակով պաշարեղեն, մյուս ձեռին ձեռնափայտ: