Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 3 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՏՈ. վեր կենալով:

Ա՜խ, դեդի ջան... (Ընկնում է մոր գիրկը:) Ինձ պես բերախտ ախչիկ չկա, դեդի ջան... Բեբախտ իմ, բե՛բախտ...

Աչքերը սրբում է:

ԳԱՅԻԱՆԵ

Գիդիմ, վուրթի, գիդիմ, Նատո ջան. ամա հիմի էլ ի՞նչ կանանք անի... Արի՛, նստի՛ էստի հալա... (Նստում է:) Մե քիչ դնջացի, սիրտդ հի՛դ բի. ի՞նչ էլավ քիզ,

Գլխի փաթաթոցը վերցնում է:

ՆԱՏՈ

Ինչ էլավ, էլավ, դեդի ջան, ու էլ ճար չկա ինձ ազատվելու:

ԳԱՅԻԱՆԵ

Էրանի ’ես մեռիլ էի, վուրթի, ու քիզ էտ հալի չէի տեսի:

ՆԱՏՈ

Միթամ իմ դարդը հերիք չէ ինձ, դեդի ջան, ու հիմի է՛տունք էլ ասա:

ԳԱՅԻԱՆԵ

Ախար, ’ես վո՞ւր մե ցավին դիմնամ, վուրթի. քու լացին ու զանգտին, թե՛ իմ սրտի քիքս ու քքսանքին... Գիդե աստուձ ու դուն էլ գիդիս, վուր ’ես մենակ իմ գլխու բան չիմ բռնի, քիզ զոռ չիմ արի, հարցրիլ իմ քիզ:

ՆԱՏՈ. համբուրելով մոր կուրծը և ձեռները:

Հա՛, հա՛, դեդի ջան, դուն միզ չունիս. ’ես իմ միղավուրը, ’ես. իմ ջեհելութինը ախտից ինձ... Հարստութենի էդնեն ննգա ու էլ սիվ ու սիպտակ չջոգեցի։

Աչքերը սրբում է:

ԳԱՅԻԱՆԵ

Թե դուն ջեհել էիր, վուրթի, ’ես տարով էի ու փորցած... Ամա իմ բեբախտութինը, վուր ’ես իմ հորը չլսեցի էնչախը... Հիմի է խիլքումս նստում, հիմի՜, վուր ինչ նա ասում էր, դրուստ էր ասում... Մե քիչ էլ է վուր բանականութին էի ունեցի, ’ես չէ թե չէի պիտի բաց արի ու խեյրաթ տեսի քու շտապով