Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարմիր օրըս երբ սևացավ
Եվ պարտք մնաց թեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ—
Եկավ տարավ ամեն ինչ։

Մանիր, մանիր, իմ ճախարակ,
Մանիր սիպտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
1882


ՍԵՐՄՆԱՑԱՆ

Ահա եկան աշնանային թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ,
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան։

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից գետ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն ածած սերմնացուն,
Սերմ է ձըգում աղաչելով աստըծուն.

«Ո՜ վ, տեր աստված, դու իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին։

Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով,
Երկու կըտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան՛ էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես… վերևից է նա գալիս։