Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Արություն, որդի, դու որ «ազա՛ր» ես ունեցել, ինչու մինչև հիմա ինձ չես ասել։— Այս ասելուց հետո տեր Հայրը բացեց գիրքը, կարդաց մի խրատ՝ թե ժամի քանիսին պետք է գիր անել, և նախ և աոաջ մի ժամացույց շինեց։ Թղթից մի շրջանակ կտրեց և քսանչորս հավասար բաժին արավ, յուրաքանչյուր բաժնի վերա մի թվանշան դնելով։ Շրջանակի մեջտեղը ցցեց մի շյուղ և սպասեց արեգակի ծագելուն, որ ծագեց թե չէ, թուղթն այնպես հարմարեցրեց, որ շյուղի ստվերն ընկավ 1 թվանշանի վրա։ Այդ արդեն կնշանակեր, որ ժամի մեկն է առավոտյան։ Գիրը պետք է աներ ժամի երկուսից սկսած։ Արեգակը քիչ-քիչ բարձրանալով՝ շյուղի ստվերը հասցրեց 2 թվանշանին։ Իսկ տերտերը մինչև այդ ախտարք էր անում, որ գտնե Արությունի աստղը։

— Մորդ անունն ի՞նչ է,— հարցրեց տեր հայրը։

― Հռիփսիմե,— պատասխանեց Արությունը։

— Հոն՝ երեք, ռան՝ մեկ, ինին՝ ութ, փյուրը՝ չկա, սեն՝ չորս…

Այսպես համրելով և տերողսոոմյան գցելով՝ ախտարք արավ տեր տերը, այսինքն մոր և որդու անունների տառերի թվերը գրքի աղյուսակի մեջ նշանակած թվերի համեմատ հաշվեց, բոլոր գումարը եղավ քսանինը։ Այդ քսանիննից տասներկու –տասներկու դուրս գալով, տեղը մնաց հինգ, որ ասել է Արությունի աստղը հինգերորդ կենգանակերպն էր, որ էր Առյուծը։ Բացեց Առյուծը, որ տեսնե, թե այդ կենդանակերպի տակ ծնված մարդի ցավին ի՛նչ դեղ է ասել դևը Սողոմոնին։ Չարը պատասխանել էր Սողոմոնի հարցին այսպես. եթե այսինչ երեք թիլիսիմները գրվին սև հավի կամ աննշան սև ոչխարի արյունով, մեկով լվացվի հիվանդը, մյուսով ծուխ տա իրան, և երրորդը կարել տա իր աջ բազուկին, այնուհետև նա կառողջանա,և նրան այլևս ոչ մի վնաս չի տալ դևը։

Չար դևի բարի խորհուրդը կատարելուց հետո տեր հայրն սկսեց սովորեցնել Արությունին այս ամեն գաղտնիքները, որ պարունակվում էին այդ գրքի մեջ և պատմեց իր արած փորձերի մասին:Նա ասում էր, թե եղել է մի Հակոբ անունով պատրիարք, որ շատ լավ է իմանալիս եղել ոչ միայն Սողոմոնի, այլև «ՎեցՀազարյան» ասված թալիսմանագրի գործ դնելը, որով երես առ երես հարաբերություն է ունենում չարերի հետ։Նա պատմում էր, որ յուր վարժապետներից մինը ևս՝ Գիրսաս անունով՝ նրանից ետ չէ, որ վարդապետ մարգ լինելով, ուրեմն և հարուստ, թանկ գնով