Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Օսանա՛, գիտե՞ս էս քանի օրս ի՞նչ է պատահել Դաղեթումը:

- Ոչինչ չեմ լսել, ի՞նչ է պատահել:

- Մագթաղի տղան՝ Սոսին, ինքն իրան սպանել է…

- Ւ՞նչ ես ասում… Խե՜ղճ տղա. ի՞նչ է պատահել տեսնես, ինչո՞ւ է սպանել…

- Մի չլսված բան. Շամիրն էլ իր կնկանը Մարիամին է սպանել. Մարիամի նշնելու քուրը՝ Հերիքն էլ գժվել է, նա էլ էնտեղ է գլուխը մահու տվել, բոլոր անբախտությունը նրանից է պատահել, որ Սոսին ուզում է եղել նշանվի Հերիքի վերա, կամ թե նշանած է եղել, չգիտեմ, միայն Հերիքը կենում է եղել իր քվոր կշտին, Սոսին նրանց մոտ թաքուն գնալ գալ է ունենում, Շամիրն էդ տեսնում է, վատ կարծիք է տանում Մարիամի վերա, վերջն սպանում է, տանում է կախ տալիս մերումը, որ ասեն՝ «ինքն է խեղդել իրան»: Հերիքը գնում է գտնում, վախենում է, թե ինչ է պատահում, գժվում է. Սոսին էլ որ իմանում է, թե ինչ բան է պատահել իր պատճառով, թվանքով խփում է ինքն իրան սպանում. Շամիրն էլ որ հետո իմանում է, թե անմեղ է եղել Մարիամը, նա էլ էնտեղ է ինքն իրան սպանում…

- Ի՜նչ անբախտություն է, տեր աստված, ես հենց իմանում էի, թե մենակ ինձ է պատահել էդպես մի բան, հիմի տեսնում եմ, որ ուրիշներին ավելի վատ է լինում:

- Քեզ ինչ է պատահել, փառք աստծու, դու ողջ-առողջ ես:

- Չէ՛, ես ուրիշ բան էի ուզում ասել, միտքս ուրիշ տեղ գնաց… Խեղճ Մագթա՜ղ, մինուճար մեկ տղա ուներ, աչքի սևն ու սպիտակը, նրանից էլ զրկվեց, էլ ի՜նչ կապրի նա:

- Ի՞նչ ապրել… Գիշեր-ցերեկ տղի գերեզմանիցը չի հեռանում, ասում են, ոչ ուտում, ոչ խմում է, միշտ աղի արտասուք է թափում: Ով գիտե, հիմա նա էլ գժված կլինի կամ մեռած…

- Նարգիզի նման…

- Ո՞վ է էդ Նարգիզը…

- Դրա. պատմությունը երկար է, Հոռոմսիմ: Ախր իմ գլխովն էլ է էդպես մի բան անց կացել… Տեղը չի եկել, որ պատմեմ քեզ:

- Ասա, մեկ ասա,— ստիպեց Հոռոմսիմը.— ես նկատել եմ, թեպետ քեզ չեմ ասել, որ մի հին ցավ կա քո սրտումը: Ձմեռ