Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ։ Ամեն մի անակնկալ փորձանք պատահած ժամանակ միշտ իր Արզումանին էր միտը բերում, թե նա էլ էնտեղ չէ՞ր արդյոք, չլինի՛ նրան էլ մի բան է պատահել։ Երբ որ լսում է, թե այսինչ գյուղում մարդ են սպանել, այնինչ տեղը մարդ է խեղդվել, մեկը ձիուց կամ ծառից վեր է ընկել, մեկը սելի տակովն է էլել, մեկին շունը կծել է, մեկը վարազի բերանն է ընկել կամ արջի տակը և ինչևիցե այսպիսի մի բան, նա անդադար ախ ու վիշ էր անում, թե չլինի՛ իմ Արզումանն է, և այսպես վարանման մեջ էր լինում մինչև Արզումանի տուն գալը։ Եվ ի՞նչ կլիներ, որ այսպես չլիներ։

Քանի՛-քանի անգամ խեղճին բոթու էին տվել դրացի կանայք խմբովին տուն լցվելով և մեկենիմեկ իրանց ոռնոցն սկսելով, որ շատ անգամ ողջ մնացողին անգամ մահվան պատճառ է լինում։ Ութը որդի էր մեծացրել խեղճ պառավը, և դրանցից միայն մինն ուներ այժմ։ Մյուս յոթը եղբայրքը բոլորեքյան քսան-քսաներկու տարեկան ժամանակն էին մեռել որը նշանած, որը նշնելու, բայց բոլորն էլ փորձանքի հանդիպելով, ոչ մեկը իր բնական մահով, կամ մի որևիցե տկարությամբ չէր մեռել, ոչ մեկին մի սառը ջուր չէր տվել վերջին անդամ իր մայրական ձեռքով, ոչ մեկի գերեզմանին չէր արժանացել…

Զարմանալի բան է արդարև։ Միայն զինվորների կյանքը չէ վտանգի ենթակա պատերազմի ժամանակ։ Այն մարդոց կյանքն ևս շարունակ ենթակա է վտանգի, որոնք հանդգնություն ունին մարտ մղելու կյանքի անիրավ ու անարդար հանգամանքների դեմ։ Որքա՜ն անիրավություն և անարդարություն կա օրենքով ու ագաթով անվտանգ վիճակի մեջ դրված։ Ո՞վ կարող է դրանց ձեռք տալ և անպատիժ մնալ։ Արզումանի յոթը եղբայրներից երեքը բանտումն էին մեռել և երեքն աքսորանքում, և այս իրանց անվեհեր և ազնիվ սիրտ ունենալու համար միայն։

Խեղճ պառավը ճամփի մեջտեղը նստեց, որ խելքը գլուխը ժողովի և մեկ լավ իմանա, թե էս ի՞նչ բան է։ Անցուդարձ անողներից ոչ ոք նրան պատասխան չտվավ, մինչև մոտեցան մեռելների սայլերը, որոնց չորս կողմը պատած մարգոց լաց ու կոծի աղադակը դմբդմբացնում էր մոտակա սարերն ու ձորերը։ Ծերունի մայրը որքան որ կասկածոտ էր, այսուամենայնիվ չէր կարող կարծել, որ երկու ժամու միջոցում այնպիսի մի դեպք լինի պատահած, որ իր մինուճար որդին ղրկեր իրանից։ Հուղարկավորներից մինը, որ Արզումանի ազգականներիցն էր, մոտեցավ պառավին և