Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր, էդ ո՞ւմն էր», ես չասացի։ Հետո իմացա, որ նրա քեռակինն էլ է մի մատանի գցել, մերն էլ մի սադափ խաչ էր գցել։ Քեռակնկա գցածն էլ էս դուրս եկավ.

Կանցնեմ գետի էն կուռը,
Կքաղեմ դաստով նուռը,
Ւե որ սիրածս ինձ չըտան
Կըքաշեմ խանի դուռը։

Մորն էլ էս դուրս եկավ.

Գետը նի մըտա, խոր ա,
Քաթան շապիկըս նոր ա,
Ւմ նանին խարար արեք,
Ես օլքա օլքա կորա։

- Խե՜ղճ նանի, ով գիտե՝ լաց էլավ, էդ որ լսեց:

- Չէ, նա ինքը չիմացավ, հեռու նստած ծեր Մարիամի հետ խոսում էր. նրան խաբեցին, ուրիշ բան ասացին, ա՜յ ինչ ասացին.

Դու նստել ես դոշակին,
Ուշքըդ, միտքըդ փեշակին,
Խըմել ես նըոան գինին.
Հոտ կանես մանիշակին։

- Ո՜ւր էր էդպես լիներ, խեղճ նանի։

Հերիքնազը շատ սիրում էր Արզումանի մորը։ Մինչև այս տարվա սար գալը նրա հետ մոտիկ հարաբերություն չուներ մեծ էր իրանց գյուղը, իրանք գյուղի մի ծայրումն էին կենում, նրանք՝ մյուս։ Բայց այստեղ սարումը, գրկից էին: Գյուղացիք երբ որ սար են գնում, սովորաբար նոր դրացիներ են գտնում։ Այստեղ մի քանի դագա միասին մեկ տան պես են լինում. այստեղ ավելի լավ է երևում, թե որ տներն են միմյանց ավելի սիրելի կամ որոնք են ուզում նոր բարեկամություն հաստատել, նոր խնամություն անել, որո՜նք են ուզում միմյանց ավելի մոտիկից ճանաչել։

Մարիամը օգուտ քաղելով այս սովորությունից, աշխատեց բանն այնպես բերել, որ դրկից դառնա Արդումանի մորը և ձեռքից