Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


ՑՈՂԻԿ



Ես գոհարիկն եմ բույսերի,
ես մարգարիտն եմ հովիտների,
Ահա իմ փունջ ցողից քաղած
Հազարավոր կանաչների։

ԾԱՂԻԿ



Եո ծաղիկն եմ մշտադալար,
էս անթառամն եմ բեղմնարար։
Բոլոր ծաղկանց գույնն ու հոտը
Ահա բերել եմ ձեզ համար...




Այսպես մոտեցան և մյուսները, և մի-մի բան ասելով, իրանց պսակները նվիրեցին Արեգին ու Նունուֆարին...


Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների վրա։ Շատերը բոլորովին վերացան ապշությունից: Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ: Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենից, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ...


Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար Արեգը դարձավ լուսեղեն հյուրերին և ասաց.


— Ով երկնային թագուհիք, դուք ձեր շնորհաբար այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցեք, այս ի՞նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք՝ տկար հողեղեններս, ինչ որ չափազանց բարի է, չափազանց գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք՝ մահկանացուներս: Ճշմարիտ բարվո և գեղեցիկ ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ ներշնչեցեք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությանը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդեսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությամբ...


Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած՝ բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյու–