Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց: այս խոսելում
Մեկ էլ էն տեսնեմ՝
Ահա գալիս է մի ձի չափ ընկած,
Չուլը փորն ընկած…
Սրանց որ տեսավ՝ ավելի խրտնեց,
Չուլը վայը գցեց,
Իսկ ինքը փախավ։ գլուխն ազատեց,
Գայլն ուզեց վազել, որ ձիուն հասնի,
Իր բանը տեսնի,
Աղվեսը նրան չթուլյլատրեց,
Այլ խորհուրդ տվեց,
Թե՝ «ահա մեզ լավ յափնջացուներ,
Էլ ժամանակդ զուր մի՛ կորցներ.
Թաղիքն արա երկու կտոր,
Որ գյուղ չերթանք այսպես տկլոր.
Յափնջու մեջ որ փաթաթվենք,
Էլ ո՞վ կասի որ մենք մարդ չենք»։
Եվ ձևեցին,
Կապկըպեցին
Մի-մի յափնջի, մի մոթալ փափախ,
Բայց փաչեքնին բաց, պոչերնին կախ-կախ ․․․

Իրիկվա մթին այս նոր տարազով,
Նազով ու սազով
Գայլն ու Աղվեսը որ գյուղ չըմտա ՜ն,
Մեկ էլ ի՜նչ տեսան…
Ահա երկու շուն՝ Զանգի-Զրանգի
Առյուծի հանգի…
Սրանց առաջը կտրում են, հաչում,
Հետն էլ կլանչում,
Բոլոր շները մի տեղ հավաքում։
Գազանահաչ էր, գեղացոց ծանոթ,
Ինչպես անգուման տրաքած թնդանոթ,
Ամենքին հանկարծ ոտքի կանգնեցրեց
Եվ ամեն զենքով սպառազինեց.
Որը վեր առավ մի քրդի նիզակ,
Որը՝ մի եղան կամ հաստ, դագանակ.