Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրը խփեց,
Կխտարն ընկավ.
Որդին շալկեց,
Ճանփա ընկավ
Մի նեղ շավղով,
Խոր ձորերի
Անդունդներով…

Մեկ էլ հանկարծ
Մի քարա-այծ
Քերծի գլխից
Փախած տեղից
Գլորեց մի քար
Դեպի ներքև
Եվ հոր առջև
Մոր մինուճար
Որդուն դիպավ,
Լույսը հանգա՜վ…

1909

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

(Մանկական երգ)

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ քարի՜,
Իմ նո՛ր ատամ: