Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հանկարծ թնդում է
Յուրթն[1] ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՜նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց…

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում…

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝
Փրկում է հոտը,
Իրան էլ հետը
Չար գազաններից՝
Սոված գայլերից…

ԾԻԾԵՌՆԱԿԻ ԳԱԼՈԻՍՏԸ
(Մանկական խաղ)

Գործողներ. Երկու մակուկ, մեկը ծիծեռնակի դերում, մի երգեցիկ խումը.
բոլորը միասին իբրև նորեկ ծիծեռնակներ։

Մանուկը. — Բարով ես եկել, սիրուն ծիծեռնակ.
Բայց ասա խնդրեմ, ինչո՞ւ ես մենակ։

Ծիծեռնակը. — Ո՜հ, մի՛ հարցընիլ, սիրելի մանկիկ,
ճամփին բարձրացավ մի մեծ փոթորիկ…
Խումբը (զարմացած).– 0՛յ-օ՛յ-օ՛յ, ո՛ւյ ո՛ւյ ֊ո՛ւյ.

Ծանոթագրություններ

  1. Յութ կամ յուևդ ասվում է սարվորների բնակատեղին