Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արսենի այս խոսքերից սաստիկ հուզվեց Վարզը, ղրկեց նրան և արտասուքն աչքերին համբուրեց նրան, սիրահար պատանու ջերմ համբույրով։

— Արսեն ջան, Արսեն,— բացականչեց նա,— որքան մեծահոգի ես դու։ Ես չէի ուզում իմ վշտին և կրելիք նեղություններիս մասնակից անել քեզ։ Դու ինչո՞վ ես մեղավոր, կուժը ե՛ս կոտրեցի, տանջվողն էլ ե՛ս պետք է լինիմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել ես առանց քեզ։ Այսուհետև իմ մուրազը քո ձեոին է, իմ կյանքը քո բռումն է. իմ գլխումս էլ խելք չի մնացել, դու պետք է ինձ աոաջնորդես, դու պետք է ինձ կամ կյանք տաս և կամ մահ։

— Ոչ թե մահ, այլ կյանք միայն,— ասաց Արսենը։- Զորացիր և մի՛ վհատվիր, մենք շուտով ճանապարհ կընկնենք։ Եվ ժամանակ է արդեն, որ մենք մեր ուժն ու շնորհքը ցույց տանք, էլ ուրիշ ի՞նչ բանի ենք պետք, գութան չենք վարում, տավար չենք պահում, պատերազմ էլ չկա, որ կռիվ գնանք, ինչո՞ւ համար ենք ապրում աշխարհիս երեսին, ինքս էլ չգիտեմ։ Ձրի ապրելն ինչ կվայելե տղամարդին։

— Բայց հայրս թույլ կտա՞ր արդյոք, կամ ինչպե՞ս հայտնենք նրան։

— Իմաց կտանք մի կերպ։ Գիտեմ, որ թույլ չի տալ, բայց մեզ կբացատրե մեր ձեռնարկության դժվարությունը, մեր նպատակին հասնելու անկարելիությունը և աոանց մեր հարցնելու՝ ինքը կհայտնե տեղն ու ճանապարհը, որ մենք չգիտենք։

5

Թագավորը բացի Վարգից ուներ մի աղջիկ, գեղեցկությամբ ոչ պակաս, քան Անտես-Աննմանը։ Աստղիկ էր անունը։ Սա նույնքան սիրում էր Արսենին, ինչքան և Վուրգը։ Ւմանալով եղբոր միտքը, հորը հորդորում էր, որ թույլ չտա նրանց այդպիսի մի վտանգավոր ճանապարհորդություն անելու։ — Ով է ետ եկել այնտեղից, որ դրանք ետ գան,— ասում էր Աստղիկը։ — Կանչիր, խրատիր դրանց, որ այդպես բան չանեն։ Ո՞վ է լսած, որ չտեսած աղջկա վրա սիրահարվին. այդ մի խենթություն է, ուրիշ ոչինչ։ Թսգավորը կանչեց երկուսին էլ և ասաց.