Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ կատարվում էր նրա մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները օտարերկրացի վաճառականի հագուստով իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ:

Եվ ահա, մեկ անգամ գիշեր ժամանակ քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ջահել ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երես ջահել աղջկերք, որոնք խորի վրա նստոտած և ճրագի շուրջը բոլորած՝ զրույց էին անում ընթրիքից հետո։ Այդ երեք աղջկերքը իրար նման էին, ինչպես քույրերը, և երեքն էլ գեղեցիկ էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությունովը։

Եվ առաջինն ասաց.

— Որովհետև առաջինը ես պետք է ասեմ, թե ինչ եմ ցանկանում, ուրեմն կասեմ, որ ես ցանկանում եմ լինել թագավորի գաթա թխողի կինը։ Դուք հո գիտեք, որ ես շատ սիրում քաղցր խմորեղենը, մանավանդ այն քնքուշ ու պատվական միջավոր կարկանդակները, որոնք անվանվում են «սուլթանական»։ Եվ միայն սուլթանի գաթաջին է կարողանում պատրաստել այնքան գեղեցիկ։ Ախ, իմ քույրեր, ահա թե ե՛րբ կսկսեք ինձ նախանձել, տեսնելով, թե ես ինչպես միշտ ուտելով այդ կարկանդակները, սկսում եմ գիրանալ և գեղեցկանալ, և իմ երեսի գույնը սկսում է նրբանալ և պայծառանալ։

Իսկ երկրորդ քույրն ասաց.

— Ես շատ չեմ պատվասեր։ Ես կբավականանամ ամուսնանալ սուլթանի խոհարարի հետ։ Ախ, որ իմանաք, ինչքան եմ ցանկանում ես այդ։ Այդ ժամանակ ահա, ես հնար կունենամ համն առնելու այն բոլոր համեղ կերակուրների, որոնք ուտվում են սուլթանի պալատում։ Բայց այս դեռ ոչինչի այնտեղ ավելի լավ բան են տալիս ուտելու, ինչպես խորոված բորինջաններ, լցրած բրնձով ու զանազան համեմունքներով, որ երբ տեսնում եմ սինիներով տանելիս՝ սիրտս սկսում է թրթռար ի՜նչ ախորժակով կուտեի։ Իհարկե, ձեզ չեմ մոռանալ և ստեպ-ստեպ կկանչեմ ձեզ ինձ մոտ, եթե իմ խոհարար ամուսինը թույլ կտա, բայց դժվար թե նա թույլ տա այդ։

Այսպես մեծ ու միջնակ քույրերն իրանց ցանկությունը հայտնելուց